Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել․ նրա ոտքը անդամահատել են

Դիտել նաև
9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին
Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ
«Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց»
Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը տեղեկություն է տարածել Արցախի օկուպացված Ջրականում ականի վրա իր աշխատակցի պայթելու մասին։ Այս մասին գրում է Minval-ը։ Ըստ ANAMA-ի մամուլի ծառայության՝ 2022 թվականի հունիսի 17-ին գործակալության աշխատակից Վելիև Ռուխին Սուլթան օղլուն (ծնված 1991 թ.) Արցախի օկուպացված Ջրականում հերթապահություն իրականացնելիս պայթել է ականի վրա։ Արդյունքում՝ Ռ.Վելիևը հոսպիտալացվել է։
Նա ենթարկվել է ձախ ոտքի տրավմատիկ անդամահատման։ Միջադեպի մասին այլ տեղեկություն չի տրամադրվում։