Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞...
17
Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Պատերազմ Արցախում
Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած» Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը

2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը. «Լույս» հիմնադրամ

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը:

Վերլուծության արդյունքում հիմնադրամը ներկայացրել մի քանի մտահոգություններ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ։

«Այսպես՝

• Հայաստանի 2021թ. տնտեսական աճի տեմպերը չեն բավարարել տնտեսության մինչճգնաժամային մակարդակի վերականգնումը և հետագա կայուն զարգացումը։ Չնայած գրանցված 5.7% տնտեսական աճին, ՀՆԱ-ի 2019թ․ մակարդակը վերականգնելու համար պահանջվում էր շուրջ 2.3 տոկոսային կետով բարձր տնտեսական աճի տեմպ։ Մինչդեռ, տարածաշրջանային երկրների (Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան) հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների 2021թ. ՀՆԱ-ն արդեն իսկ գերազանցում է 2019թ.-ի մակարդակին:

• Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. այն ապահովվել է հիմնականում համախառն պահանջարկի աճի հաշվին, մինչդեռ՝ մեծածավալ ներդրումներով պայմանավորված տնտեսական աճի նախադրյալներն իսպառ բացակայում են: Մյուս կողմից`տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. անկում է գրանցվել գյուղատնտեսությունում, իսկ արդյունաբերության աճն աննշան է: Փոխարենը, աճը համեմատաբար բարձր է ոչ արտահանելի հատվածի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են`առևտուրը և ծառայությունները: Արդյունքում վտանգված է տնտեսության ոչ միայն վերականգնման, այլև ներուժի ընդլայնման և տնտեսության կառուցվածքի առողջացման հեռանկարը:

•  «ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը 2021թ. ընթացքում նվազել է (24.1%՝ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց)։ Չնայած հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճին՝ ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը անկում է ապրել՝ նվազեցնելով կառավարության ծախսեր կատարելու հնարավորությունները: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա հիմնական պատճառը այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների նվազումն է (2020թ.-ի համեմատ շուրջ 4.3 անգամ)։ Այս կտրուկ նվազումը մտահոգիչ է և այն առավել հաճախ կարող է վկայել դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախորդ փուլերում ծրագրերի թերի (ոչ լիարժեք) կատարման մասին։

• Մտահոգիչ է ծախսերի կառուցվածքի վատթարացումը՝ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի աճի և կապիտալ ծախսերի նույնքան նվազման համատեքստում։ Ավելին, 2020թ.-ից շարունակվող ընթացիկ ծախսերի գծով անհրաժեշտ վերանայումներ չիրականացնելու և ընթացիկ ծախսերը պարտքով ֆինանսավորելու գործելակերպի պատճառով վերցված պարտքը վերջին տարիներին չի ուղղվել տնտեսության ներուժի վերականգնման և ընդլայնման համար նախատեսված ծախսերի կատարմանը, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծեր պարտքի հետագա սպասարկումը և մարումն ապահովելու համար։ Նման գործելակերպը շարունակելու պարագայում (ընթացիկ ծախսերի պարտքով ֆինանսավորում, կապիտալ ծախսերի թերակատարում) վտանգված կլինեն թե՛ հարկաբյուջետային կայունության ապահովումը, և թե՛ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը։

• Շարունակում է մտահոգիչ մնալ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) առանց այն էլ ցածր մակարդակի շարունակական նվազումը (2021թ. դրանք կազմել են 218.4 մլրդ դրամ /ընդհանուր ծախսերի 10.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով)։ Փաստորեն, աճել են միայն բյուջեի ընթացիկ ծախսերը (որոնց դրական ազդեցությունը տնտեսական վերականգնմանը անուղղակի է)։ Այս թերացումը թերևս կարող է մեկնաբանվել այսպես՝ կապիտալ ծախսերի նվազումը ազդել է տնտեսական աճի տեմպի վրա և դանդաղեցրել այն: Նախորդ տարվա համեմատ տնտեսությանն ուղղվող կապիտալ ծրագրերի ծավալի նվազումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի իրականացման անկարողության խնդիրը դեռևս չի լուծվել։

• 2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը։ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3% և, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով, այնուամենայնիվ, շարունակում է գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan