2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին
6
Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Պատերազմ Արցախում
2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին

Փաշինյանի հեղափոխությունն արդեն իրենց թիմի բուրժուական կայֆերն է սպասարկու՞մ

Ինչպես հայտնի է, ցանկացած հեղափոխություն գոնե իր հաղթանակից հետո մի տևական ժամանակ իր բազային թեզերին բացահայտ չի դավաճանում: Քանզի դրանից հետո կարող է հետևյալ հարցադրումն առաջանալ՝ բա ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հեղափոխությունը: Օրինակ, 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, գոնե իր առաջին տասնամյակում չինովնիկներն իրենց չէին կարող թույլ տալ նախկին ռեժիմի բուրժուական կայֆերը: Բոլշևիկյան ռեժիմը հասկանում էր, որ դրա արդյունքում կարող էր վարկաբեկվել բուն հեղափոխության իմաստը:

1988-ի հայկական հեղափության գլխավոր կարգախոսը «Ղարաբաղը մերն է» թեզն էր: Հայ հեղափոխականները կարող էին փոփոխել իրենց նախկին տեսակետները, բացառությամբ այդ գլխավոր թեզի: Եվ զարմանալի չէ, որ երբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահը ղարաբաղյան խնդրի լուծման փուլային տարբերակն առաջարկեց, կարճ ժամանակ անց կորցրեց իր իշխանությունը:

Փաշինյանական հեղափոխության գրեթե բոլոր թեզերը այսօր փլուզվել են: Նա 2018-ին պահանջում էր «...Ղարաբաղը դառնա բանակցային կողմ...», այսօր առանց ամոթի նշում է, որ կարելի է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, դաժան ձևով խաբել է հանրությանը: Սակայն ոչ պակաս խաբեություն է նաև նախկին վատ բարքերի վերացման հարցում: Օրինակ, երբ նախկին չինովնիկներն իրենց բուրժուական կայֆերը բավարարելով էին զբաղվում Հայաստանից դուրս, այն ժամանակվա «ժողովրդավարական քննադատ» Փաշինյանը փրփուռը բերանին դատափետում էր այդ երևույթը: Թվում էր, թե գոնե այս հարցում նա պիտի հանրությանը ցույց տար, որ իր կառավարման ընթացքում բան է փոխվել: Սակայն, ավաղ, ոչ: Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի աներձագի բուրժուական կայֆերի մասին հունական կղզիներում արդեն շատ է խոսվել: Իսկ, ահա, վերջերս նման երևութի ականատես եղանք, երբ հայտնի դարձավ, որ մոտ քսան օր առաջ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա «Լիվերպուլ-Ռեալ» շատ թանկարժեք խաղը դիտելու համար:

Թերթերը գրում էին, որ այդ խաղի տոմսի արժեքը հասնում էր մինչև 7000 դոլար:

Իսկ այն հարցադրմանը, թե ում հաշվին և ինչ արժեքով էր գնել Ռուստամ Բադասյանը այդ տոմսերը, պատասխան էր ստացվել, թե իբր նա  «...տոմսերը գնել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով...»: Ավելին, պարզվում է, որ հենց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիրան էր առաջարկել պարոն Բադասյանին մեկնել Անգլիա՝ դիտելու այդ խաղը:

Այն ժամանակվա «ժողովրդավար» Փաշինյանը, այսօրվա վարչապետ Փաշինյանին կարող էր հետևյալ հարցադրումն անել՝ «չես ամաչում, Նիկոլ, որ նախկին վատ բարքերը, որի մասին այդքան խոսում էիր, այսօր դու ես խրախուսում»: Ինչու՞ է ֆուտբոլի ֆեդերացիան հենց ՊԵԿ-ի նախագահին հրավիրում Անգլիա, այլ ոչ թե այն մյուս, շարքային 3 մլն հասարակ վարչապետերից մեկին:

Թե զարմանալիորեն, այդ երեք միլիոնից  «Փաշինյանի ընտրյալները» պիտի մեկնեն Անգլիա ֆուտբոլ դիտելու, կամ հունական Միկոնոս կղզիներում հանգստանալ:

Այս ամենից հետո, ի՞նչ երեսով է Փաշինյանը հանդես գալիս ԱԺ ամբիոնից և ինչ-որ նախադասություններ ասում:

Քանի՞ մարդ է մնացել Հայաստանում, որ կարող է հավատալ Փաշինյանին այս ամենից հետո:

Եվ վերջապես ե՞րբ է վերջապես վերանալու անամոթության մթնոլորտը մեր երկրում: Քանզի, եթե այդ մթնոլորտը չվերանա, ապա կարող է վերանա Հայաստանը, քանի որ նման բարքերով երկիրը ոչ մեկին պետք չէ, այն էլ այսպիսի բարդ աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ ցանկացած վրիպում, լինի դա արտաքին ոլորտում, թե ներքին կյանքում դաժանորեն պատժվում է մեր հակառակորդների կողմից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan