«Սուտ խոսելով ման ես գալիս». խաղողագործները «խաբելու համար» մեդալ շնորհեցին Վահան Քերոբյանին. Տեսանյութ Լավրովն ու Բայրամով քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացումը Քոչարյանն անկեղծ է, երբ ասում է, որ պատրաստ է աջակցել մեկին, ով կկարողանա հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել ու փոխել իրավիճակր
29
Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Որո՞նք էին ՀՀ երկրորդ նախագահի կողմից այսօր հնչեցված հիմնական 10 մեսիջները Արցախի մասով բոլոր մտահոգություններս իրականանում են․ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները կողմ են քվեարկել ՌԴ կազմ մտնելուն Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը «ՀՀ նախկին նախագահը կապիտուլյացիայի մեջ վատ բան չի տեսնում». Տեր-Պետրոսյանը «սեփականաշնորհել» է ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերը Պատերազմ Արցախում
Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Ապավինե՛նք 1992-ի խորհրդին ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս քաղաքներ. Լուսանկար Հայ ժողովրդի կամքը կոտրել փորձողները պատերազմ են մղում վերջինիս դեմ ԱԺ-ի 3 ուժերը կարող են սկիզբ դնել իրական համախմբման և ապահովել «մասնակի իշխանափոխություն» Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկ Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Ամենաբարձր մակարդակներում անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը․Լին Թրեյսին՝ Սյունիքում Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է նրան ազատ արձակել՝ 35 միլիոն դրամ գրավի դիմաց Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան Վեհափառի և նախկին նախագահների հետ քննարկումները հնարավորություն են տալիս կշռադատված լուծումների. Սերժ Սարգսյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան Իրանը կոնկրետ քայլերի է անցնու՞մ Ադրբեջանը կոտրում է սեփական քարոզչության հերթական միֆը ԱԺ-ում ընթանում է Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումը. Տեսանյութ «Սուտ խոսելով ման ես գալիս». խաղողագործները «խաբելու համար» մեդալ շնորհեցին Վահան Քերոբյանին. Տեսանյութ Լավրովն ու Բայրամով քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացումը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հոկտեմբերին կանցկացնեն «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները Պատահար Գյումրի-Արմավիր ճանապարհին. վարորդը մահացել է Բաքվում Իրանի դեսպանը հայտարարություն է տարածել Որո՞նք էին ՀՀ երկրորդ նախագահի կողմից այսօր հնչեցված հիմնական 10 մեսիջները Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնում. թիմակիցները հարցեր ունեն Սասուն Խաչատրյանը 6 ամսվա աշխատավարձ ավելի է ուզում. նրան նշանակել են ավելի շուտ, քան օրենքն ընդունվել է ու հիմա բյուջեի հաշվին ուզում է վարձատրություն Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից. պարզաբանում Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից. Ֆրանսիայի պաշտպանության նախարար Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Քոչարյանն անկեղծ է, երբ ասում է, որ պատրաստ է աջակցել մեկին, ով կկարողանա հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել ու փոխել իրավիճակր

Փաշինյանի՝ Կատար այցից հետո Թուրքիան ներդրումներ կանի Հայաստանում. Կատարը Թուրքիայի դաշնակիցն է. Սերգեյ Մելքոնյան. Տեսանյութ

Թուրքիայի ռազմավարական դաշնակից Կատարում 24 հոգանոց պատվիրակությամբ երկու օր անցկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան և «Բյուջե 2021-ի» կատարողականի քննարկման ժամանակն օգտագործեց՝  ոչ թե Հայաստանի բյուջեի կատարողականը ներկայացնելու, այլ, իր բնորոշմամբ, Արցախն Ադրբեջանին հանձնողների մասին խոսելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանն անդրադարձավ Փաշինյանի ԱԺ-ի երեկվա ելույթին ու երկօրյա պաշտոնական այցով Կատար այցին՝ շեշտելով.

«Փաշինյանն այց է կատարել մի երկիր՝ Կատար, որտեղ մի քանի ամիս առաջ այցելել էին թուրք պաշտոնյաները, իսկ Կատարի Էմիրն էլ այցելել էր Ստամբուլ և փակ հանդիպում ունեցել Էրդողանի հետ։

Կատարն ու Թուրքիան ունեն ոչ միայն ռազմավարական, այլ նաև այլ տիպի շահեր, հետևաբար, անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարության դե ֆակտո ղեկավարը արաբական աշխարհ այցելելիս այցելում ոչ թե Էմիրություններ, որը հակաթուրքական քաղաքականություն է վարում, այլ հենց Կատար, որը Թուրքիայի դաշնակիցն է։ Ուզում եմ հիշեցնել, որ Էմիրությունները միակ արաբական երկիրն է, որը համաձայնեց պատերազմում պարտված երկրում՝ Հայաստանում, հսկայական միլիոններով ներդրում անել. դրա համար էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի այցը։ Էմիրությունների համար Հայաստանը կարող է դիտարկվել որպես հակաթուրքական տարածք, իսկ Փաշինյանը, այցելելով Կատար, դա էլ փլուզեց»,- ասաց Մելքոնյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Կատար այցի ընթացքում Փաշինյանը խոսել է ՀՀ-ում կատարական ներդրումների մասին, ինչն իրականում նշանակում է հետևյալը.

«Թուրքերը Կատարում ունեն ներդրումային ֆոնդ. կես տարի առաջ են կնքել պայմանագրերը, ուստի հիմա թուրքերն անուղղակի կարող են ներդումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, իսկ դա այս իշխանությունը կծախի հասարակության վրա՝ ներկայացնելով, որ Թուրքիան գալիս է ոչ թե զենքով, այլ ծաղիկներով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը ոչ թե ցանկանում է դառնալ հակաթուրքական ալյանսի մաս, այլ հակառակը՝ պատրաստ է դառնալ թուրքական պրոյեկտի մի մասը»։

Ըստ պատմական գիտությունների թեկնածուի՝ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն Ադրբեջանին է հանձնվել Արցախի 75 տոկոսը, այլ հիմա խոսվում է, որ նաև Հայաստանն է արդեն կանգնել գոյաբանական խնդրի առաջ. ի դեպ՝ Հայաստանին սպառնացող գոյաբանական խնդրի մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2018 թվականին ասում էր՝ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, իսկ հիմա՝ 2022 թվականին, Ազգային ժողովում հայտարարում է՝ Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ է կանգնել։

Ըստ Մելքոնյանի՝ Հայաստանին սպառնացող գոյաբանական խնդիրն էլ ավելի կմեծանա, երբ Փաշինյանի տված համաձայնությամբ շուտով Հայաստանն Արցախին կապող հիմնական ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, հանձնվի Ադրբեջանին՝ մեզ համար ոչ նպաստավոր այլընտրանքային ճանապարհի դիմաց։

«Կանգնած ենք Արցախի հայաթափման առաջ. ինչպես ենք պահելու Աղավնոն կամ Բերձորը, երբ այնտեղ կանգնած լինեն միայն ադրբեջանցիները. դա բերելու է ուղղակի հայաթափման»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով՝ Արցախը հայաթափելուց ու ադրբեջանցիներով բնակեցնելուց հետո նոր Ադրբեջանի նախագահը կհամաձայնի խոսել հանրաքվեի մասին և, բնականաբար, կունենա իրենց համար շահեկան արդյունք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan