Փաշինյանը հերթական անգամ փորձում է սնուցել այն թեզով, թե խեղճ հարիֆն ինչ աներ, գցել են գրպանը. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում». Խամոյանը՝ Փաշինյանին
Անհանգստություններ կա՞ն. Խամոյանը՝ բոլոր դեպքերում մահապատիժն արգելելու կառավարության նախագծի մասին. Տեսանյութ
Հետախուզման մեջ գտնվող անձը ինչպե՞ս է կարողացել 1 տոննա կոկաին ներմուծել ՀՀ․ Խամոյանը՝ իշխանությանը. Տեսանյութ
Տիկին Գայանեն շարունակում է հացադուլը. թույլ էր, բայց վճռական՝ հասնելու արդարության
Նախկին երեք նախագահներին թողած Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն բանակցային նրբությունները ճշտում է Ալիևից, ինչպես ինքն է խոստովանել, այս պայմաններում տրամաբանական են այն աղավաղումները, որ անում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սնուցել այն թեզը, թե խեղճ հարիֆն ինչ աներ, պարզապես գրպամնը գցեցին, որ վատ ժառանգություն է ստացել, սա տրամաբանական կլիներ, եթե պատերազմը սկսվեր իր պաշտոնը ստանձնելուց երկու ամիս անց, բայց դա տեղի է ունեցել երկու տարի անց: Այդ ընթացքում Փաշինյանն ասում էր՝ ինչ ուզում բանակցում եմ,, իմ զրոյական կետից եմ սկսում բանակցությունները: Հիմա հետին թվով փորձում է իրեն արդարացնել»,-ասաց նա: