Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

1 բնակարան. 70 հազար դոլար բանկային ավանդ. ինչ ունեցված ունեն ԱԳ նախարարն ու կինը

ArmLur.am-ը շարունակում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնել: Այս անգամ հերթը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանինն է, որը ներկայացրել է նաեւ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Մինչ 2021 թվականը, ներկայացնենք նրա 2018, 2019 2020 թվականների տարեկան հայտարարագրերը:

2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Միրզոյանը 49 մլն 700 հազար դրամով բնակարան է գնել եւ 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան. առուվաճառքի տարի է եղել:

Դրամական միջոցները տարեսկզբին 297 հազար դրամ է կազմել, որը տարեվերջին դարձել է 9 մլն 820 հազար դրամ: Որպես եկամուտ Միրզոյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշել է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որն ընդհանուր կազմել է 14 մլն 731 հազար դրամ: Բացի այս, նա այդ տարում 34 մլն 790 հազար դրամի փոխառություն, վարկ է ստացել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ երկու բնակարան ունի, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2004 թվականին՝ Շենգավիթում: Տարեսկզբին բանկային հաշվին մնացորդը 8 մլն դրամ է եղել, որը տարեվերջին դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ գումարը կազմել է 2 մլն 220 հազար դրամ: 2019 թվականին ստացած եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 17 մլն 815 հազար դրամ: Բացի այս, 2019 թվականի սկզբին Միրզոյանն ունեցել է Kia մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2016 թվականին, սակայն տարեվերջին չի եղել: Ըստ հայտարարագրի՝ Միրզոյանն այն նվեր է ստացել:

2020 թվականի տարեկան հայտարարագրում գույքային որեւէ փոփոխություն չկա. Միրզոյանն ունի երկու բնակարան, մեկն Աջափնյակում, որը գնվել է 2018 թվականին: Բանկային հաշիվներն են պակասել. եթե տարեսկզբին 10 մլն դրամ է եղել, ապա այն տարեվերջին դարձել է 1.6 հազար դրամ: Փոխարենը՝ կանխիկ գումարն է ավելացել՝ 2 մլն 220 հազար դրամից դառնալով 5 մլն 800 հազար դրամ: Իսկ եկամուտը 2020 թվականին կազմել է աշխատավարձը՝ Ազգային Ժողովից ստացած, որը ընդհանուր կազմել է 12 մլն 313 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 26 հազար դրամ:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից մյուս մասը՝ Արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել:

Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է ՝ «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan