Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված «5-րդ» ալիքի» անիմացիոն ֆիլմը ներկայացվել է «Հաղթել ենք միասին» միջազգային կինոփառատոնին Փաշինյանը Ալիևի բուլատից ատամով ոսկե ձկնիկն է․ կատարվելու են բոլոր պահանջները (տեսանյութ)
27
Ավինյանի «նվաճումը»՝ Երե...Վենետիկ Պռոշյան փողոցում մոմավառություն է կազմակերպվել՝ նվիրված Սոնա Մնացականյանի հիշատակին Հզոր պայթյուն՝ իրանական Բանդար Աբբաս նավահանգստում․ հարյուրավոր զոհեր կան «Մայր Հայաստանը» ներկայացնող Դերենիկ Մալխասյանը մասնակցել է երիտասարդության Եվրասիական տնտեսական ֆորումին (տեսանյութ, լուսանկար) Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը՝ ուղիղ միացմամբ «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը ՔՊ-ն փախնում է ավագանու նիստերից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս Դեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապին Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» Պատերազմ Արցախում
«Իրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառով»․ #NYT Ավինյանի «նվաճումը»՝ Երե...Վենետիկ Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ արgախgիների դեմ ատելnւթյան խոսք տարածելու վերաբերյալ Պռոշյան փողոցում մոմավառություն է կազմակերպվել՝ նվիրված Սոնա Մնացականյանի հիշատակին Սոնա Մնացականյանի դեպքով անգամ Փաշինյանի ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունն է անհետացել․ Գոհար Մելոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին Հզոր պայթյուն՝ իրանական Բանդար Աբբաս նավահանգստում․ հարյուրավոր զոհեր կան 44-օրյա պատերազմի ժամանակ 2,4 մլն հայի անձնական տվյալների արտահոսք է եղել․ Արթուր Միքայելյան Նոր ու կահավորված կանգառասրահ Երևանում․ թե բա`բարեփոխված տրանսպորտ Քաղաքապետարանը նորոգում է միայն տեսանելի պատշգամբները, մինչդեռ Չարբախում պատշգամբ է փլվել․ տարեց կինը հոսպիտալացվել է Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» ներկայացնող Դերենիկ Մալխասյանը մասնակցել է երիտասարդության Եվրասիական տնտեսական ֆորումին (տեսանյութ, լուսանկար) Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»։ Բայց դե դուք ո՛չ ամոթ ունեք, ո՛չ աբուռ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը՝ ուղիղ միացմամբ «ՔՊ-ն ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար»․ Տիգրան Աբրահամյան «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Քանի դու կաս, ՀՀ քաղաքացիները միայն պետք է ցավակցեն իրար, շնորհավորելու առիթ չկա ՔՊ-ն փախնում է ավագանու նիստերից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. «Ժողովուրդ» «Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ» Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Միջազգային թրենդն ուժեղ մարդիկ են. Ավետ Ադոնց Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ» ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված «5-րդ» ալիքի» անիմացիոն ֆիլմը ներկայացվել է «Հաղթել ենք միասին» միջազգային կինոփառատոնին Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս Դեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապին Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ

Սա վտանգավոր հաղորդագրություն է, և չի բացառվում, որ դրան հաջորդեն այլ սահմանափակումներ. Թադևոս Ավետիսյանը դոլարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ հասանելիությունն ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. այս մասին երեկ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև որոշակի տեսակետ կա, որ կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է, ու դրանով պայմանավորված՝ բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- ասուլիսում մեկնաբանել էր ԿԲ նախագահը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորտնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ հիշեցնում է.

«Միջազգային գործնկերները, որոնք այդպիսի պատկերացումներ ունեն, լուրջ ֆինանսական կազմակերպություններ են, որոնք իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ և, ըստ էության, սուրճի բաժակ նայելով չէ այս պատկերացումը, հստակ փաստերով է հիմնված:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է այսօրվա իշխանությունների մանևրելու բնույթը։ Այսինքն՝ մի բան համաձայնեցնում են, մեկ այլ բան՝ անում, ինչն էլ անհետևանք չի մնում»:

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ սա վտանգավոր հաղորդագրություն է, և չի բացառվում, որ դրան հաջորդեն այլ սահմանափակումներ:

Ընդդիմադիր գործիչն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ ՌԴ սանկցիաներից հետո որոշ բանկիրներ, որոնք օրվա իշխանությունների համար դոմինանտ կարգավիճակում են, գայթակղվել են ստեղծված իրավիճակով և փորձում են գերշահույթներ ստանալ՝ ռուսական կողմին փոխանցումներ կատարելով:

«Եվ երբ ԿԲ նախագահն արդեն ասում է, որ հասանելիության խնդիր կա, և մեզ զգուշավոր են դոլար տալիս, որպեսզի առիթից չօգտվենք, չի բացառվում, որ նախազգուշական միջոցներին կհաջորդեն կոնկրետ որոշակի պատժամիջոցները: Այս անկուշտները, վստահություն ունեմ, դրանից չեն խրատվելու, և ֆինանսական համակարգը մտցնելու են պատժամիջոցների մեջ»,-հավելեց նա:

Անդրադառնալով ԿԲ նախագահից իշխանական տարբեր շրջանակների ակնկալիքներին՝ տնտեսագետը նշեց, որ թեև ԿԲ խնդիրը գնաճի զսպումն է, սակայն առկա ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ գումարվում են այլ պահանջներ ևս.

«Իշխանությունը շահագրգռված է, որ գոնե այս ընթացքում մաքսիմում զսպվի գնաճը, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ. պարտադրում են ԿԲ-ին, որ ողջ ծավալով զսպի: ԿԲ տիրույթում միակ բանը, որ մնացել է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որն արդեն իսկ բավականին բարձր նիշով է սահմանված:

Ի դեպ, արտարժույթի սահմանափակման պարագայում, կարծում եմ, ԿԲ-ն իրականացնում է նաև պետական ռեզերվներից ինտերվենցիա»:

Այդուհանդերձ, Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն այսօր էապես ապախթանում է տնտեսությունը և հատկապես վնասում է արտահանմանը, ՏՏ ոլորտը. այդ ոլորտներն այս փոխարժեքի պարագայում կարող են դառնալ ոչ շահութաբեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan