Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ)
13
Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Պատերազմ Արցախում
Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունը Կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն. Դավիթ Բաբայան Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. գյուղապետ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է (տեսանյութ) Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Պատկան մարմիններն անհետևանք են թողնում ՔՊ-ական պատգամավորի՝ կնոջը ծեծելու մասին հրապարակումները

Պատկան մարմիններն անհետևանք են թողնում ՔՊ-ական պատգամավորի՝ կնոջը ծեծելու մասին հրապարակումները Հունիսի 10-ին Politik.am-ը հրապարակել էր հոդված այն մասին, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր նախկին քաղաքացիական կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել:

Կնոջ փոխանցմամբ Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել նրան: Նա նաև պատմել է, որ Բաքոյանին կարճ ժամանակով տվել է իր 13 հազար 500 դոլար արժեցող ժամացույցը, որը, ըստ նրա, պատգամավորը փորձել է իրենով անել, բայց երբ հասկացել է, որ կինը չի լռելու և դիմելու է ոստիկանություն՝ հետ է վերադարձրել։ Հրապարակումից օրեր անց կինը կրկին կապվել է լրատվամիջոցի հետ, խնդրել է հերքում տեղադրել, ասել է որ ներողություն է խնդրում Բաքոյանից, հարցին թե ի՞նչ եղավ այս ընթացքում, ասել է՝ որ մանրամասնել չի ցանկանում:

Չի ասել, թե ինչն է հերքում՝ Բաքոյանի հետ քաղաքացիական ամուսիններ են, թե ոչ, ծեծել է, թե ոչ, եթե չի ծեծել, ապա ով է ծեծել։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան իշխանական պատգամավորը ևս անդրադարձել էր դեպքին՝ ասելով, որ դատախազությունը կպարզի մանրամասները:

Yerevan.Today-ը կապ հաստատեց դատախազության հետ՝ պարզելու, թե գործին ինչ ընթացք է տրվել։ Դատախազությունից միայն պատասխանեցին, որ հրապարակմանն ընթացք տրվել է, կնոջ հերքումն էլ կկցվի, կստուգվի։ Անցել է 4 օր, սակայն գործը դեռ որևէ մարմնի չի ուղարկվել:

Հարցերին՝ ինչպե՞ս են ստուգելու, ինչպե՞ս է ապահովվելու կնոջ անվտանգությունը կամ հաշվի առե՞լ են հանգամանքը, որ այս ընթացքում պատգամավորի կողմից կարող էր ճնշում գործադրվել կնոջ նկատմամաբ՝ հերքելու կամ այլևս չխոսելու համար, պատասխաններ չստացանք:

Տեղեկատվություն փորձեցիք ճշտել նաև ոստիկանությունից, թե ի՞նչ քայլեր են արվում կնոջ անվտանգությունն ապահովելու համար՝ ոստիկանի կցում, թիկնապահ, ուղեկցում և այլն՝ հաշվի առնելով, որ Բաքոյանն իշխանական պատգամավոր է, ազատության մեջ է գտնվում և կարող է ճնշումներ գործադրի և որ հնարավոր է՝ արդեն գործադրվել է, ինչի արդյունքն էլ տիկնոջ հերքումն է: Պարզ դարձավ, որ ոստիկանությունում ոչինչ չի ձեռնարկվել, քանի որ տիկինը հաղորդում չի ներկայացրել այդ մասին, իսկ մամուլի հրապարակումը դեռ հաղորդում չէ։ Կապ հաստատեցինք Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմի հետ։ Պաշտպանի գրասենյակից միայն ասացին, որ իրենց համապատասխան դեպարտամենտը հետևում է իրադարձություններին, բայց քանի որ հերքում է եղել, իրավապահների կողմից ուսումնասիրություն է կատարվում, դեռևս որևէ հստակ բան չեն կարող ասել: Մեր ճշտող հարցին՝ ՄԻՊ-ը հաշվի առե՞լ է, որ այս ընթացքում կարող էր ճնշում լինել կնոջ նկատմամաբ, ստացանք նույն պատասխանը, որ համապատասխան մասնագետները այդ հարցի շուրջ հետևում են իրավիճակին: Ինչ վերաբերում է հարցին, թե այդ ինչ մեխանիզմներով են հետևում իրադարձություններին, գրասենյակից դժվարացան պատասխանել՝ ասելով՝ մանրամասների համար գրավոր հարցում ուղարկեք: Ստացվում է՝ ՀՀ պետական ատյաններում ջրվում է կնոջ ծեծի թեման։ Այսպես ասած՝ ինքը, իր կինը ինչ ուզում է՝ թող անի։ Փաստացի՝ դատախազությունը, ոստիկանությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ամբողջությամբ մատնված են անգործության։ Այս դեպքով։ Իշխանական պատգամավորի դեպքով։ Հետաքրքիր է՝ եթե պարզվեր, որ ընդդիմադիր որևէ պատգամավոր նույն անպատկառությունն է ցուցաբերել և ծեծել է կնոջը, արդյո՞ք հիմա կլիներ ազատության մեջ, քա՞նի հոդվածներով գործ կհարուցվեր, Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից չէ՞ր կարդա անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի թույլտվության միջնորդությունը, որպեսզի պատգամավորը չմնար ազատության մեջ և կնոջ վրա ճնշում գործադրեր։ Էլ չասենք` պետական Հանրային ալիքը ինչ սրտաճմլիկ տեսանյութեր կթողարկեր, նույն պաշտոնյաների մեկնաբանություններով։ Ոստիկանները քա՞նի ուղեկցող կկցեին կնոջը՝ ամուսնուց պաշտպանվելու համար։ Սակայն ամենից տարօրինակը նա է, որ մի ամբողջ Գլխավոր դատախազություն, ՀՀ Ոստիկանություն, ՄԻՊ աշխատակազմ, անգործություն ցուցաբերելով, լծված են մի պատգամավորի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու գործին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan