Հին մարդ էր, հին դաստիարակությամբ, պատասխանատվության ու արժանապատվության հին ու մոռացված զգացումով

Դիտել նաև
Հիմա ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա․ Ստեփան Դանիելյան
Կովկասում պատերազմ է հրահրվում, և խնդիրն Արցախը չէ. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ
Հայ-ադրբեջանական պատերազմ են հրահրում. Ուկրաինայից ավելի դաժան վիճակում կարող ենք հայտնվել. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ
«Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է
Ռաֆայել Քոթանջյանի կյանքից մի դեպք եմ հիշում, որի ականատեսն եմ եղել: Երևի 15-20 տարի առաջ էր, Սպիտակ քաղաքում ինչ-որ միջոցառում էր, չեմ հիշում ոնց էի այնտեղ հայտնվել: Քաղաքի այգում մեծ բազմություն էր հավաքվել, նաև երեխաներ ու ինչ-որ առիթով համերգ ու ելույթներ պետք է լինեին:
Նախատեսված ժամից արդեն անցել էր 30 րոպե, մարդիկ արևի տակ սպասում էին, թե երբ պետք է սկսվեն ելույթները, սակայն կազմակերպիչներն անտարբերությամբ նայում էին ու չէին էլ պատրաստվում սկսել:
Հայտնվեց Ռաֆայել Քոթանջյանն ու սկսեց մտազբաղ այս ու այն կողմ քայլել: Ման էր գալիս կազմակերպիչներին ու ասում էր, մարդիկ սպասում են, անհարմար է, պետք է հարգել իրենց, անպատասխանատու է նրանց առանց բացատրելու սպասեցնել տալ: Հետո անհանգիստ սկսեց այս ու այն կողմ քայլել ու տեսնելով, որ չի սկսվում, վերցրեց միկրոֆոնն ու սկսեց ելույթ ունենալ:
Վարպետն իրեն վատ էր զգում, որ նման ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվում հավաքված մարդկանց հանդեպ: Հին մարդ էր, հին դաստիարակությամբ, պատասխանատվության ու արժանապատվության հին ու մոռացված զգացումով: Այդ պահից սկսած սկսեցի նրան հարգել ոչ միայն որպես դերասան, այլև որպես մարդ:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից