Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Ինչ-որ պետք էր, արդեն ասվել էր

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել «ինչպես ցանկանամ, այնպես էլ կվարվեմ» սկզբունքով։ Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնությունը։ Եվ ուշագրավն այն է, որ այդ գործելակերպի շրջանակներում Բաքուն ոչ միայն հայտարարում է, թե այլևս Ղարաբաղյան հակամարտություն չկա, այլև միտումնավոր լարվածություն է ստեղծում և սադրանքներ է հրահրում Հայաստանի հետ սահմանին: Բացառություն չէ նաև Արցախի հետ սահմանը, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ավելի քան երկու ամիս է անցել այն դեպքից, երբ ադրբեջանական զինուժը Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ նոր դիրքեր գրավեց Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Իսկ դրանից հետո Ալիևը հպարտորեն հայտարարեց, թե Փառուխը գրավել են։

Այսպիսի մոտեցմամբ Ադրբեջանը, կարծես, փորձում է հասկացնել, թե Արցախում խաղաղապահների առկայությունը ոչ մի կերպ չի կաշկանդում իրեն Արցախի դեմ գործողությունների դիմելու հարցում։ Այլ կերպ ասած՝ իրենց համար խաղաղապահները եղած-չեղածի հաշիվ են։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն Արցախի հարցով, կարծես թե, փորձում է Մոսկվայի համբերությունը։ Եվ պատահական չէ, որ այս խնդրին հատուկ անդրադարձավ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ հայտարարելով, թե ընկալում կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում Փառուխի հետ կապված հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն։ Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը Փառուխի հետ կապելը նշանակում է, որ Արցախում ևս սահմանազատում է տեղի ունենալու։

Շատերը միանգամից փորձեցին վրիպում տեսնել Լավրովի հայտարարությունում։ Սակայն հարցն այն է, որ Լավրովը հայտնի է որպես երկարատև փորձ ունեցող և հմուտ դիվանագետ, մի՞թե հնարավոր է, որ նա անպատրաստ լիներ կամ կոշտ վրիպում թույլ տար, այն էլ՝ այդպիսի նուրբ թեմայով։ Չէ՞ որ հարկ եղած դեպքում ՌԴ արտգործնախարարը միանշանակ կարող էր այդ հարցը հմտորեն շրջանցել կամ դիվանագիտական «լղոզված» պատասխան տալ, ինչպես հաճախ արվում է դիվանագիտական լեզվում։ Բնական է, որ այսպիսի հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է հիստերիայի մեջ ընկներ։

Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց պատասխանել Լավրովին, թե սահմանազատման գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այստեղ մի պահ կանգ առնենք. այս հարցում պետք է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում բացակայում է Արցախի հետ կապված՝ Բավքի համար նախընտրելի «Ադրբեջանի ներքին տարածք» ձևակերպումը, որը միշտ արհեստականորեն խցկում են տարբեր դիվանագիտական հայտարարություններում։

Դրա փոխարեն, Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսում է տարածքների մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, և «ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս» տարածքների մասին, իսկ այսպիսի ձևակերպումն ինքնին նշանակում է Արցախի տարածքների՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու մասին։ Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ կայքում փոփոխություններ կատարվեցին Լավրովի՝ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությունում, սակայն դա, մեծ հաշվով, եղանակ չի փոխում, քանի որ ինչ պետք էր, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողմից արդեն ասվել էր։ Մոսկվայի կողմից Երևանում հնչող հիմնական ուղերձն այն էր, որ Բաքուն հանկարծ չփորձի նոր սադրանքներ հրահրել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, այլապես սահմանազատման գործընթացը շուտով իրականություն կդառնա նաև Արցախում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan