Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Երասխից թշնամուն դիրքեր կզիջվեն. Փաշինյան & Ալիև պայմանավորվածության մասին ՊՆ-ն խուսափում է պարզաբանում տալ

Yerevan.Today-ը գրում է. Կառավարությունից և ՊՆ-ից 2 ամիս է՝ չեն կարողանում պաշտոնապես բացատրություն տալ՝ Արարատի մարզից Երասխի ուղղությամբ ինչու է ապրիլ ամսին նոր տարածքային զիջում խոստացել Նիկոլ Փաշինյանը՝ Իլհամ Ալիևին:

Ընդգծենք` այս մասին բանակի ներսում համառ լուրեր էին շրջանառվում, բայց շատ չանցած՝ Երասխից դիրքեր զիջելու իր որոշման մասին հայտնեց Փաշինյանն անձամբ՝ կառավարության նիստի ժամանակ: Ի՞նչ հիմքով, ինչ իրավունքով է նորից Փաշինյանը միանձնյա տարածքներ հանձնում թշնամուն և որ քարտեզի հիման վրա է պայմանավորվածություն ձեռք բերել Ալիևի հետ, Yerevan.Today-ի պաշտոնական հարցմանը Կառավարությունից խուսափեցին պարզաբանում տալ, ՊՆ-ին դիմեցինք։ ՊՆ-ից խնդրեցին 30 օր ժամանակ՝ լրացուցիչ աշխատանք կատարելու համար, բայց 2,5 ամիս է՝ գրավոր հարցման պատասխանը չունեն։ Ակնհայտ է, որ պաշտպանական գերատեսչությունը չի կարող ոչ մի իրավաբանի հարկադրել առանց իրավական հիմքերի հող հանձնելու որշումն արդարացնող գոնե մի տող գրել։ Ի վերջո, գրավոր պատասխանը կդառնա իրավական փաստաթուղթ:

Նիկոլ Փաշինյանը ս/թ մարտի 24-ի կառավարության նիստի ժամանակ ասել էր․ «Բացի սահմնից զորքերի հայելային ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին՝մասնավորապես Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»։

Ընդգծենք, սա պատերազմի ավարտից հետո արդեն 4-րդ հակապետական ակտն է՝ Նիկոլ-Ալիև բանավոր փոխըմբռնում կոչված աբսուրդային ֆորմատի շրջանակներում, որով պատմական Հայաստանից զիջվում են հողային տարածքներ, այդ թվում՝ գյուղեր, ռազմավարական բարձունքներ, միջպետական ճանապարհային հատվածներ ու կահավորված սահմանապահ դիրքեր և խրամատներ:

Հիշեցնենք, 2020 դեկտեմբերից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումներով այդպիսի զիջումների զոհ դարձավ Շուռնուխի կեսը, Որոտան գյուղի մի մասը, Սյունիքի լեռնային բարձունքներ, Իշխանասարը, Սև լիճը, Գորիս Կապան միջպետական ճանապարհից 20 կմ, և հետո, արդեն, Կապան-Մեղրի 8 կմ խիստ կարևորագույն հատված: Հիմա էլ այս ամբողջը մարսած Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է Երասխից տարածքներ թշնամուն տալու իր որոշման մասին՝ առանց հիվնավորելու, առանց վկայակոչելու ժողովրդի կամքը, պաշտպանական գերատեսչության կարծիքը։ Ի՞նչ փաստաթղթով և ի՞նչ պայմանավորվածության դիմաց, չի ուզում բացատրել:

Yerevan.Today-ն ապրիլի 4-ից դիմել է և դեռ սպասում է կառավարությունից ու հատկապես ՊՆ-ից հետևյալ հարցադրումների պաշտոնական բացատրությունը.

Երասխի ուղղությամբ Ադրբեջանին առաջարկված հայկական դիրքերից զիջումները ի՞նչ նպատակ են հետապնդում, ներկայացնել ակնկալվող արդյունքը:

Կոնկրետ ի՞նչ է առաջարկվել Ադրբեջանին՝ հայկական կողմից և երբ (նշել հստակ ժամկետներ):

Ո՞ր գերատեսչության կողմից է Երասխում դիրքային զիջումների առաջարկն արվել ինչ ընթացակարգով:

Առաջարկությունը քննարկվե՞լ է Անվտանգության խորհրդում (նշել օրն ու ներկաների կազմը):

Արդյո՞ք դիրքային զիջումների մասին վարչապետի սույն հայտարարությունը մինչ այդ համաձայնեցված է եղել ՀՀ ՊՆ-ի և ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հետ:

Երասխի ուղղությամբ դիրքային զիջումների հիմքում դրված է այս պահին դե ֆակտո զինված ուժերի տեղակայման սահմանագի՞ծը, թե որևէ փոխհամաձայնեցված քարտեզով հստակեցված պետական սահմանը։ Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր քարտեզն է հիմք ընդունվել (մասավորեցնել)։

Դիրքային զիջումների առնչությամբ առաջարկությունն արդյո՞ք թելադրված է Ադրբեջանի զինուժի կողմից իրականացվող ռազմական միջամտություններով կամ դրա սպառնալիքով։

Դիրքային զիջումների մասին այդպիսի պայմանավորվածությունը ի՞նչ ընթացակարգով է ուժի մեջ մտնելու:

Ի՞նչ կարգով է վերահսկվելու և հավաստիացումներ արձանագրվելու պարտավորությունների կատարման առնչությամբ:

Փառուխից հայելային հետքաշման մասին համաձայնությունը ո՞ւմ միջև է կայացել, որ ովքե՞ր են մասնակցել բանակցություններին, ո՞ր կողմն է առաջարկել հետ քաշել հայելային եղանակով։

Հ.Գ. հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է գրավոր բացատրություն տալ իր հայտարարություների համար, որոնք ամեն անգամ անվտանգային նոր ու մեծ ռիսկեր են ստեղծում Հայստանի քաղաքացիների համար: Սահմանադրագետները նրան բազմիցս հրապարակայնորեն դիմել-բացատրել են, որ զգոն լինի, և որ երկրի 1-ին դեմքի հայտարարությունները հավասար են իրավական ակտի, ուստի եղիր զգույշ, պատասխանատու և պետականամետ:

Հատուկ Փաշինյանին ու նրա կառավարած պաշտպանության նախարարին, պետական փաստաթղթեր վավերացնող ՀՀ նախագահին, ԳՇ պետի ժ/պ-ին և մյուսներին հարկ ենք համարում հիշեցնել՝ օրենքով իրենց զսպող ու սահմանափակող ահա այսպիսի դրույթներ կան, որոնց շրջանցելը քրորեն ծանր պատասխանատվություն է ենթադրում.

Որևէ սպառնալիքի կամ բռնության ազդեցության տակ կնքված պայմանագրերը համարվում են առոչինչ (1969 թ. Վիեննայի «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» կոնվենցիայի 34-րդ հոդված):

Ցանկացած պայմանավորվածություն (այդ թվում ԲԱՆԱՎՈՐ ՓՈԽԸՄԲՌՆՈւՄ) համարվում է միջազգային պայմանագիր՝ անկախ դրա անվանումից (Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 1-ին մասի 1-ին կետ. 1)

Միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից):

Ռազմական կամ քաղաքական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման Ազգային ժողովում (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մաս) և այլն:

Սյուզի Բադոյան

Yerevan.Today

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan