ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյանի բաց նամակը
30
Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Տեսանյութ Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞ Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. Տեսանյութ Պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից է կախված ամեն ինչ . Տեսանյութ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան․ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք․ ԳՇ պետի տեղակալ Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան Ողբերգություն է, որ Անդրանիկ Քոչարյանը «հումանիտար միջանցքը» «Սյունիքի միջանցքից» չի տարբերում․ Անգեսա Խամոյան. Տեսանյութ ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Անդրանիկ Քոչարյանը ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում. Տեսանյութ «Դու գնացիր վերեւ». ընկերները՝ Հայկոյին նվիրված երգ են ներկայացրել. Տեսանյութ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է. նա հանդիպել է Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ ՊՆ-ն հրապարակել է զոհված 3 զինծառայողների անունները Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները Գեղարքունիքի մարզում են Դատախազության պաշտոնյան ազատման դիմում է գրել Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. ՌԴ դեսպան Ո՞նց կարելի ա էս աստիճան տգետ լինել. Հումանիտար միջանցքն ու միջանցքը խառնել իրար. Տեսանյութ Անդրանիկ Քոչարյանը տեքստեր է գրո՞ւմ «Հեղափոխության պահապանների» համար, և ինչո՞ւ է այս անձին հասանելի պետական ​​գաղտնիքը. Տեսանյութ ՌԴ Պետդումայի պատգամավորներին հրավիրել են Կրեմլ. Պուտինը կարևոր հայտարարություն կանի Չափազանց կարևոր որոշում Արքա Մադաթյանի գործով. Կոչուբաև Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը «Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան եւ այն չհաղթահարելու մասին Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյանի բաց նամակը Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՀՀ ՊՆ Եթե այլևս գլուխ չես հանում, ժամանակն է կանգ առնել․ Կասանոն՝ Ռոնալդուին Փաշինյանը Նաիրի Հոխիկյանի նկատմամբ վարվեց այնպես, ինչպես 1995-ին ԵՊՀ ղեկավարությունը վարվեց իր իսկ հետ Ալիևն ընդունել է Մակրոնի խորհրդականին Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ ՌԴ-ին նոր տարածքների միանալու մասին պայմանագրերի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Կրեմլում Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ

Ինչու՞ Նարեկին 2018-ից հետո այլևս չեն կանչել Սևանի հոգեբուժարան

Yerkir.am-ը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում հայտնել է, թե, իբր, ինքը 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իր բնորոշմամբ, իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ, իր հերթին, իբր թե խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Նիկոլական խունտայի ներկայացուցչին բնորոշ այս ծիծաղաշարժ դրվագն առիթ էր, որ մարդիկ վերստին հիշեն ողջ գիտակցական կյանքը ձկնգողությամբ զբաղված և Երևան-Գավառ ավտոմայրուղու վրա ձկնավաճառությամբ իր գոյությունը քարշ տված այդ նույն Նարեկին։ Եվ ոչ միայն դա։

Հարցնենք՝ ինչու՞ և ինչպե՞ս է նա ազատվել բանակից։ Քանի որ իր տղամարդկությունը միայն ԱԺ ամբիոնի մոտ է ի հայտ գալիս՝ զանազան լուլուների ու այլոց դիմաց, և սույն անձն անընդհատ խուսափել է այդ հարցին պատասխանել, ապա մենք վերստին հիշեցնենք՝ ինքնավնասմամբ, և, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների՝ մինչ օրս չհերքված տեղեկությունների, դա են վկայում նրա թևի վրայի սպիները։ ԱԺ ամբիոնից շեֆի նման վարպետորեն ստող սույն անձը նաև խուսափել է լրատվամիջոցներին ներկայացնել իր զինգրույկի այն էջը, որտեղ նշված է իր՝ բանակից ազատվելու պատճառը։

Ավելին՝ Գեղարքունիքում վկայում են, որ վերջինս գրանցված է եղել և մինչ 2018 թ. պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, և միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այլևս չի ներկայացել այնտեղ։ Մեր տեղեկություններով՝ երբ հոգեբուժարանի աշխատակիցները վերստին ցանկացել են կանչել Նարեկին՝ աշխատակիցներին հուշել են, որ գործ չունեք, մի կանչեք էլ, ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեք։ 2018-ից հետո Նարեկը նաև ցանկացել է դուրս գալ հաշվառումից, սակայն հոգեբուժարանի տնօրինությունը չի հանել՝ հիմքերի բացակայության բերմամբ, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է եղել Նարեկ Գրիգորյանի ու հոգեբուժարանի տնօրինության միջև։ Այս կապակցությամբ հարցում ենք ուղարկելու պատկան մարմնին՝պարզելու, թե ինչու՞ 2018-ից սկսած Նարեկ Գրիգորյանին այլևս չեն կանչել հոգեբուժարան, և ի՞նչ հիմքեր է ներկայացված այդ կապակցությամբ։

Այս ամենից հետո՝ հարց. սույն անձնավորությունն ո՞վ էր, մարզի ինքնապաշտպանական ուժերի հրամանատա՞րը, զորահավաքի կազմակերպի՞չը, որ 60-ամյա Վաչիկ Սաղաթելյանին, ով անգամ զորակոչի ենթակա տարիքի չի եղել, պետք է «բերեին իր մոտ» ։ Կրկնում ենք՝ ինչու՞, ո՞ր ընթացակարգով կամ տրամաբանությամբ պետք է ինքնավնասելու բերմամբ բանակից թռած, զենքի թարսն ու շիտակը չտարբերող, ըստ տեղեկությունների՝ հոգեբուժարանում գրանցված ոմն ձկնգողի մոտ տանեին Գեղամավան գյուղի 60-ամյա բնակիչ Վաչիկ Սաղաթելյանին։

Ի դեպ, ՊՆ-ին ևս հարցում ենք ուղարկել, թե՞ ի՞նչ հիմքերով է նման խայտառակ և վտանգավոր կենսագրության տեր անձնավորությանը թույլ տրվել կազմել ջոկատ, և արդյո՞ք հանրության համար վտանգավոր չի եղել զենք-զինամթերք հանձնել նշված անձին։

Հ.Գ. Իրերի բերմամբ 2018 սեպտեմբերի վերջերին, երբ Իշխան Սաղաթելյանը մարզպետ էր, մի քանի օր եղա Գեղարքունիքի մարզպետարանում, իսկ մեկ օր էլ աշխատեցի որպես մարզպետի օգնական։ Այդ մի քանի օրն էլ հերիք էր, որ հիմնովին ճանաչեի ծամոնը բերանը և մարտնչող անգրագիտությունը դեմքին մեր՝ օգնականների սենյակ մտնող-դուրս եկող Նարեկ Գրիգորյանին։ Առաջին անգամ տեսնելով՝ ուզում էի դուրս հանել սենյակից այդ սուբյեկտին՝ մտածելով, որ ինչ-որ մեկի ծանոթն է և, եթե ինչ-որ հարցով ուզում է մտնել Սաղաթելյանի մոտ, թող գնա գործավարի մոտ սպասի և մեզ չխանգարի։ Մեծ էր զարմանքս, երբ ինձ հասկցացրին՝ թող վեր ընկնի այստեղ, քանզի… փոխմարզպետն է։ «Բա որ լսեք՝ օրերս մի դիմում գրելու համար, որպեսզի սխալ չանի, կնոջն էր օգնության կանչել, ինչ կասեք, էս մարդը տոտալ անգրագետ է». մարզպետարանի հին ու նվիրյալ աշխատակիցների վկայությունն արդեն ամեն ինչ ասաց։ Ի դեպ, վերջիններս շատ մարզպետներ ու փոխմարզպետներ էին տեսել, բայց, ինչպես պատմում էին, իրենց ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել փոխմարզպետ, ով աշխատանքի ժամին կիջնի մարզպետարանի բակ, կպպզի բակի ծառի տակ ու արևածաղիկ կչրթի։

Եվս մի հետգրություն. բազմաթիվ առիթներ են եղել՝ ցնցող ակնարկներ գրելու Նարեկի, այդ գավառամիտ ջահելի կյանքի զավեշտալի ու խայտառակ դրվագների մասին, սակայն Իշխան Սաղաթելյանը մշտապես արգելել է՝ շեշտելով, որ, ինչ էլ լինի՝ մեզ հետ սեղան է նստել, սիրուն չի նայվի։ Այդ սեղաններից մեկ-երկուսին ես ևս մասնակից լինելով՝ կարծել եմ՝ ճիշտ է ասվել։ Բայց, որքան հասկանում եմ, սույն պատգամավորը հայկական հնամենի ու սուրբ այդ սովորույթը վաղուց պղծել է՝ շեֆին ծառայելու իր անհագ մոլուցքից ելնելով։ Իհարկե, փոշմանելու է, բայց, ինչպես ասում են՝ իր մեղքը, իր վիզը…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan