Հունիսի 17-ից կգործարկվի Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը

Դիտել նաև
Տիկոյի, Հայկոյի և «սառը» ավտոբուսների ներկրման արեղծվածային պատմության մասին. և ով՞է այս պատմության, Նիկոլի ասաց «մուկն» ու «ձուկը»
Հարսնացուն զոհվել է, երիտասարդ տղան ծանր վիճակում է. նոր մանրամասներ՝ 11 կյանք խլած ավտովթարի մասին. Տեսանյութ
«Երևան Սիթի»-ն կբացվի նաեւ Մոսկվայում
Վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները
Ապրիլի 11-ին Երևանի ավագանին կընտրի նոր քաղաքապետ. եթե քաղաքապետ չընտրվի, ավագանին կլուծարվի և կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30-ին՝ Սևանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին: Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ՝ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ՝ մինչև Շորժա: