Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն, որը սպասում է իր երրորդ բալիկի լույս աշխարհ գալուն, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների շարք, որում երևում է կլորացած փորիկը:
Հրապարակմանը կից երգչուհին գրել է.
«Այս շրջանում կենտրոնացումս այլ տեղերում է, ինչպես համոզված եմ շատերի մոտ է ու գրեթե ժամանակ չի լինում զբաղվելու անձնական հարցերով կամ իմ աշխատանքով: Այնուամենայնիվ այս ընթացքում մեր էջերը ակտիվ գործում են ու շարունակում ներկայացնել հայկականը տարբեր հարթակներում»: