Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Էրդողանն ընդլայնում է քաղաքական ազդեցության ոլորտը մինչև Ֆրանսիա և համայն Եվրոպա. Հարութ Սասունյան. Տեսանյութ

Անցյալ շաբաթ ես գրել էի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հաջորդ տարի իր վերընտրվելու համար թուրք ամերիկացիներից քվեներ հավաքելու ծրագրերի մասին՝ Վաշինգտոնում իր իշխող կուսակցության («Առաջընթաց և զարգացում» (ԱԶԿ)) գրասենյակ բացելով և իր զարմիկին՝ դոկտ. Հալիլ Մութլուին որպես գրանցված լոբբիստ վարձելով: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Էրդողանն արդեն իսկ նախնական քաղաքական հաջողություն է արձանագrել Միացյալ Նահանգներում` ԱՄՆ Սենատի համար Փենսիլվանիայի հանրապետականների նախնական ընտրություններում թուրք ամերիկացի դոկտ. Մեհմեդ Օզի հաղթանակով:

Այս շաբաթ ուզում եմ տեղեկացնել Ֆրանսիայում նախագահ Էրդողանի համանման քաղաքական ջանքերի մասին՝ թուրքական գործակալներ ներդնելով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի մեջ: Սա Էրդողանի հեռահար նպատակն է 2010 թվականից ի վեր, երբ նա Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի իր հայրենակիցներին կոչ արեց զբաղեցնել քաղաքական պաշտոններ:

Բնականաբար, ոչ ոք չի կարող առարկել, որ թուրքերը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում առաջադրվեն քաղաքական պաշտոնների համար: Այնուամենայնիվ, երբ նման քաղաքական գործողությունները հրահրվում և աջակցություն են ստանում օտարերկրյա կառավարության, այս դեպքում՝ Թուրքիայի և նրա բռնակալ առաջնորդի կողմից, լուրջ մտավախություններ են առաջանում, որ այդ թուրք քաղաքական գործիչները կարող են գործիք դառնալ Էրդողանի ձեռքին՝ իր բռնակալական քաղաքականությունը թուրքական սահմաններից դուրս արտահանելու և հակահայկական դիրքորոշումներ քարոզելու համար։

 

Ստրասբուրգում գործող «Հավասարություն և արդարություն» կուսակցության հիմնադիր Ալի Գեդիքօղլուն hետևելով Էրդողանի հրամաններին` «[Ֆրանսիայի] 2017 թվականի օրենսդրական ընտրություններում 50 թեկնածու ներկայացրեց», հաղորդում է Intelligence Online-ը։ «Հայտնի է նաև, որ Գեդիքօղլուն Թուրքիայի արտգործնախարար և ԱԶԿ-ի հիմնադիր անդամ Մևլութ Չավուշօղլուի մերձավոր գործընկերն է»։

2022 թ. հունիսի 12-ին և 19-ին կայանալիք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների համար թուրքական «Մեդիաթուրք» լրատվական կայքը, համագործակցելով թուրքական կառավարությանը պատկանող «Անադոլու» գործակալության ֆրանսերեն տարբերակի հետ, առաջադրել է երեք թուրք թեկնածուների. «Ֆրանսիական և թուրքական երկքաղաքացիություն ունեցող Ջելիլ Յըլմազ (Աին 5-րդ ընտրատարածք). Յալչին Այվալի (Ռոնի 14-րդ ընտրատարածք) և ֆրանսիացի մահմեդական դեմոկրատների միության թեկնածու Ռամազան Կալլի (Սոն-է-Լուարի 5-րդ ընտրատարածք)»։ Երեքն էլ «ներգրավված են Ստրասբուրգում տեղակայված Cojep ընկերակցությունում (Conseil pour la justice, l'égalité et la paix), որի անունը թարգմանվում է որպես Արդարության, հավասարության և խաղաղության խորհուրդ», ըստ Intelligence Online-ի: 1985 թվականին ստեղծված Cojep-ի տարեկան բյուջեն կազմել է 300 հազար եվրո։ Այն «պաշտպանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության շահերը, որին մոտ է իր ղեկավարությունը»:

Թեկնածու Ջելիլ Յըլմազը Cojep ընկերակցության նախագահն է և Նանտուայի (Ֆրանսիայի արևելք) նախկին քաղաքային խորհրդի անդամ: Cojep-ի տնօրեն Գեդիկօղլուն Հայոց ցեղասպանության մոլի ժխտողներից է Եվրոպական խորհրդարանում, որտեղ նա խորհրդարանի Թափանցիկության գրասենյակում գրանցված է որպես լոբբիստ: Ըստ Intelligence Online-ի՝ նա նաև բնութագրվում է որպես «ԱԶԿ-ի լրատվամիջոցների և մարդասիրական ներկայության շարժիչ ուժը Ֆրանսիայում»:

Հաշվի առնելով ողջ Եվրոպայում Հայոց ցեղասպանության լայն տարածում գտած ճանաչումը, ցեղասպանությունը ժխտող թուրքերը դառնում են եվրոպացիների ծիծաղի առարկան, ինչպես ԱՄՆ-ում՝ Կոնգրեսի երկու պալատների և նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո։ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարժեք է ապացուցելու փորձի, որ «երկրագունդը տափակ է»։

Թեկնածու Յըլմազին «Փարիզի դատախազությունը 2018 թվականին մեղադրել է «ատելություն հրահրելու» համար», հայտնում է Intelligence Online-ը։ «Յըլմազը ցուցադրել է մարդկանց իր կողմը համախմբելու կարողությունը, երբ սոցիալական ցանցերի միջոցով ընդամենը մի քանի րոպեում նրան հաջողվել է հավաքել հարյուր թուրքի՝ 2018 թվականի հունվարին Լիոնում Թուրքիայի հյուպատոսության դիմաց քրդամետ բողոքի ցույցին դիմակայելու համար»:

Intelligence Online-ը պարզել է, որ «Յըլմազը նաև կազմակերպել է Cojep-ի անձնակազմի հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության [ԿԴՀ] պաշտոնական պատվիրակության հետ, որը մեկնել էր զրուցելու ԱԶԿ-ի բարձրաստիճան անդամների հետ 2021 թվականի օգոստոսին Թուրքիայի կենտրոնակայանում: ԿԴՀ-ի կուսակցության կազմում էր նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի եղբայրը՝ Ռոջեր Չիսեկեդին։ Յըլմազը նաև վստահում է Cojep-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Սաթի Արիկին, որը տեղակալ է ԱԶԿ-ի կանանց մասնաճյուղի՝ «ԱԶԿ Քադին Քոլարի»-ի խորհրդում: Արիկը, որը ծագումով Ստրասբուրգից է, մտերիմ է թուրք-գերմանական ԱԶԿ-ի պատգամավոր Զաֆեր Սիրաքայայի հետ։ Ըստ կուսակցության կայքում նրա կենսագրության, նա Սիրաքայայի համար գրում է «Մահմեդականները Ֆրանսիայում» թեմայով զեկույցներ։ Մյուս երկու թեկնածուները՝ Այվալին և Կալլին, իրենց կապը Cojep-ի հետ ցույց են տալիս միայն սոցիալական մեդիայի միջոցով, թեև Կալլին նրա տեղական կապեր ապահովող անձն է արևելյան Ֆրանսիայի Մոնսո-լե-Մինի համար»:

Բացի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, Էրդողանը լոբբիստական խմբերի շղթա է ստեղծել ամբողջ Եվրոպայում: Դրանք բաղկացած են «Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունից (Union des démocrates turcs européens), որը ստեղծվել է ԱԶԿ-ի կողմից Բրյուսելում [Բելգիա] 2003 թվականին՝ աջակցելու Եվրամիությանը միանալու Թուրքիայի թեկնածությանը: Այդ ժամանակից այս կազմակերպությունը դարձել է ԱԶԿ-ի մոտիկ մի քանի փոքր  կուսակցությունների մայր ընկերությունը, ինչպիսիք են «Be.one»-ը Բելգիայում, Բազմամշակութային իրավունքի կուսակցությունը (Multicultural Recht Partij) Նիդեռլանդներում և Դաշինք նորարարության ու արդարության համար (Bündnis für Innovation und Gerechtigkeit) Գերմանիայում», հաղորդում է Intelligence Online-ը:

Թուրքական լոբբիստական այս հսկայածավալ ջանքերին պետք է դիմակայեն բոլորը, ոչ թե միայն հայերը: Թեև Թուրքիան սնանկ երկիր է, սակայն Էրդողանը որոշել է օգտագործել իր երկրի սահմանափակ ֆինանսական միջոցները՝ իր բանակը զինելու և թուրքական քարոզչությունն ամբողջ աշխարհում տարածելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan