Ռուսաստանը վերացրել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները

Դիտել նաև
Անատոլի Չուբայսը վերակենդանացման բաժանմունքում է
Սենսացիոն փաստաթղթեր. Ադրբեջանը ավիառումբեր է վաճառում Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային
ԵՄ երկրների միջնորդությամբ ուկրաինական հետախուզությունը ծրագրել է ռուսական Սու-24, Սու-34 կամ Տու-22Մ3 ինքնաթիռների առևանգման հնարավորությունը. ФСБ
Չեմ բացառում, որ ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի այցը Երևան կապված է իմ գալու հետ. Նարիշկին
ՌԴ հարավային ռազմական շրջանի` ՀՀ-ում գտնվող ստորաբաժանումների հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքների
Ռուսաստանը վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները: Այդ մասին համապատասխան որոշումն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ավելի վաղ ՌԴ կառավարության որոշմամբ կազմվել էր այն երկրների ցանկը, որոնց հետ Ռուսաստանի տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները պետք է վերացվեն: Այդ ցանկի մեջ մտնում էին 9 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուկրաինան: Այժմ 2022 թ. մայիսի 22-ի որոշման մեջ փոփոխություններ են արվել և ավելացվել են Հայաստանի և Ղրղզստանի անունները: