Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Սա քաղաքական հաշվեհարդար է. փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանության միջոցով իշխանության դրսևորած այլանդակության մասին Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Պատերազմ Արցախում
Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ Ցեղասպանության ուրացման Օվերտոնի պատուհանը բացված է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո) Փաշինյանը Ոսկեպարում է․ Իրավիճակը լարված է (video) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան ՈՒՂԻՂ. Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել

Իշխանությունը պատրաստվում է հերթական «ժողովրդավարական» փակ միջոցառմանը «Մարիոթ»-ում

«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը, այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ: Վաղը կրկին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է երկօրյա խորհրդաժողով «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում՝ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը:

Բարձր մակարդակի խորհրդաժողով կոչվող միջոցառման մասնակիցների ցանկը բավականին ներկայացուցչական է, ելույթներով են հանդես գալու ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյա Ֆրեդերիկ Դոլտը, Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեն, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար (առցանց) Հաննե Յունկերը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի պաշտոնաթող նախագահ Գերհարդ Ռայսները, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի նախագահ Անկե Այլերսը, ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և այլք, իսկ հրավիրյալների ցանկում են ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան դեսպանները, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը, Էդմոն Մարուքյանը, Վահագն Հովակիմյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և շատ այլ իշխանությանը մոտ կանգնած գործիչներ:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» միջոցառմանը քննարկումների բազմազանություն չի կարողանում ապահովել, ինչը հակաժողովրդավարական երևույթ է․ միջոցառմանը հրավիրված չէ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը և շատ այլ գործիչներ, որոնք պետք է մասնակցեին այս թեմայով քննարկումներին:

Բացի այդ, պարզ դարձավ, որ միջոցառումն ունենալու է միայն արարողակարգային լուսաբանում, այսինքն՝ ԶԼՄ-ների հավատարմագրում և լուսաբանում չի նախատեսվում:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ միջոցառումն այնուամենայնիվ լուսաբանելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, հանրային ռադիոն և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

168.am-ի հետ զրույցում Եվրոպայի խորհրդում ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ասաց, որ լուսաբանում չի նախատեսվում, որովհետև եթե հրավիրեն, ապա բոլորին պետք է հրավիրեն, իսկ այդպես չեն կարող:

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել, որ միայն մամուլի հաղորդագրություն կլինի, և լրագրողները դրանից կօգտվեն:

Բարբակաձեն ասաց, որ շատ են լինում միջոցառումներ, երբ լրագրողների մուտք չի նախատեսվում, և միայն հրավիրված կողմերն են լինում, ուստի զարմանալ պետք չէ: «Այդպես որոշում է կայացվել, որ բոլոր լրագրողները հավասար պայմաններով կստանան նույն պրես ռելիզը»,- նկատեց նա:

168․am-ի հարցադրումից հետո, թե չի՞ նախատեսվում նաև Հանրային հեռուստաընկերության, ռադիոյի կողմից լուսաբանում, Բարբակաձեն պատասխանեց, որ կարող է միայն Հանրային ռադիոն և Հանրային հեռուստատեսությունը լինեն, այդպես է որոշված՝ այն էլ միայն միջոցառման առաջին հատվածում, ամբողջ ընթացքում չեն լինելու:

Նույն տեղեկատվությունը մեզ փոխանցեցին նաև ՍԴ-ից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan