Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Պատերազմ Արցախում
Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին «Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

«Պայքարելու ենք բոլոր ճակատներով». Հարություն Հարությունյան

Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՝ իրենց ընտրած ճանապարհն է:

Այսպիսի գրառմամբ էր հունիսի 3-ին իր ֆեյսբուքյան էջում հանդես եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Վերջինս թեև անուններ չէր հնչեցրել, սակայն այնքան էլ դժվար չէր կռահել այս գրառման հասցեատեր հեռուստաընկերություններին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Թի վի 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Ես հասկանում եմ, որ ինքը կարող էր մեզ նկատի ունենալ, բայց հաշվի առնելով, թե որ օրն էր ինքը գրառումն արել… Առանձնապես մտահոգություններ ես չունեմ ու չեմ էլ մտածում դրա մասին, անկեղծ ասած: Մուլտիպլեքսում կլինենք, թե չենք լինի՝ դա մեզ ոչ տաք է պահելու, ոչ սառը: Հիմա մենք աշխատում ենք, ու եթե որևէ մեկի քիմքին հաճելի չի մեր գոյությունը, դա չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք մեր աշխատանքը: Ինչ կլինի կամ ինքը ում նկատի ունի՝ դա ժամանակը ցույց կտա: Բայց այդ օրը, երբ ինքը այդ գրառումն արել է, մենք ընդհանրապես եթեր չենք մտել, ու որևէ լրատվական նյութ, Երևանում կատարվող իրադարձությունների որևէ լուսաբանում չի եղել, որովհետև մեր մոտ շատ մեծ վթար էր եղել, և մենք կարողացանք մի անկյունում դնել համակարգիչ ու ծրագրում դնել ֆիլմեր: Կարող է մեզ առնչվել, կարող է չառնչվել: Ինքը միշտ ինձ ասում է՝ ես հեռուստացույց չեմ նայում, կարող է ինքը մտածի այդ օրը, որ դա լավագույն առիթն է, որովհետև ոստիկանների կողմից ջարդը եղավ, լավագույն առիթն է գրել այդ մասին: Դա էլ ցույց է տալիս, որ միգուցե կա պատվեր, ու չիմանալով, որ մենք չենք հեռարձակել որևէ բան՝ գրել է»:

168.am-ը «Թի վի 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին հարցրեց՝ եթե ինչպես ինքն է ասում «Առավոտի» հետ զրույցում, իրեն չի հետաքրքրում՝ կզրկե՞ն  «Թիվի 5»-ին լիցենզիայից, թե՞ ոչ, ինչո՞ւ մասնակցեցին մրցույթին, եթե մուլտիպլեքսում լինել-չլինելն այդքան կարևոր չէ:

Հեռուստաընկերության գործադիր տնօրենը նախ նշեց, որ գուցե մի քիչ էմոցիոնալ էր իր արձագանքն էմոցիոնալ գրառմանը,  բայց առաջարկեց հարցին մոտենալ այլ տեսանկյունից: «Ներկայումս  թվային դաշտում գործող բոլոր թվային հարթակները, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսը, մեզ համար  գործիքներ են արտադրանքը հանրությանը հասցնելու համար: Հանրային մուլտիպլեքսի առավելությունը նրանում է, որ այն հանրային է, իսկ հանրությունը  վճարում է և պետք է ստանա անկողմնակալ, նաև մնացածից տարբերվող տեղեկատվություն: Մեր կայքում գրված է մեր ուղղությունը, այն է՝  «Մենք հետևողական ենք և պատմում ենք այն ամենի մասին, ինչի մասին զգուշությամբ են խոսում կամ  նախընտրում են լռել»: Կարծում եմ՝ սա է մեզ չհանդուրժելու  պատճառը: Այնպես չի, որ մեր համար մուլտիպլեքսում չլինելը մի հաշիվ է»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Ըստ նրա՝ բայց եթե կա հրահանգ, և դա պետք է իրականացվի, ուրեմն չպետք է լռել:

«Երբ Ֆեյսբուքը սահմանափակումներ է մտցնում, մենք չենք լռում, չէ՞: Մենք բողոքներ ենք գրում, պարզաբանումներ տալիս և այլն: Այս դեպքում ևս այդպես է լինելու, ավելի ընդլայնված: Մենք  ՀՌՀ-ի որ դիտարկման հետ համաձայնում ենք, ընդունում ենք մեր բացթողումը և շտկում ենք, որի հետ անհամաձայն ենք, բողոքարկում ենք դատարան: Այս դեպքում, եթե իրոք նման որոշում լինի, բնականաբար, չենք լռելու և այդքան հեշտ ու հանգիստ հանրային մուլտիպլեքսում մեր ամրագրած տեղը չենք զիջելու, չենք նվիրելու այլ ընկերության: Պայքարելու ենք բոլոր ճակատներով. թե դատական պրոցես կսկսենք, և թե կդիմենք միջազգային կառույցներին, Հայաստանում գործող դեսպանատներին և այլն: Եվ, ամենակարևորը, վստահ չեմ, որ ընթացքը, ինչի մասին գրել է ՀՌՀ նախագահը, հաճելի է «ժողովրդավարության բարձր լիգայում  խաղացող» պետության համար և ծայրահեղ անհրաժեշտություն է: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Հարություն Հարութունյանը:

Հարություն Հարությունյանը բացատրել էր նաև, թե ինչպես կարող են այսօրվա օրենսդրությամբ հեշտ մեղադրել հեռուստաընկերությանը ու խնդիրներ գտնել:

«Տեսալսողական մեդիայի մասին օրենքում գրված է, որ մի թեմայի մասին 24%-ից ավելի իրավունք չունեն լուսաբանել: Եթե երկրում էքստրեմալ վիճակ է և ժամ առ ժամ իրադարձություն է փոխվում, մե՛կ գալիս են ԱԳՆ-ի դիմացն են ցույց անում, մե՛կ գնում են հրապարակ, մե՛կ ոստիկանների հետ բախում է լինում, անընդհատ իրադարձություններ ու զարգացումներ են, հիմա ես պետք է նստեմ կարկինով չափե՞մ, քանոնով չափեմ, բազմապատկեմ, հանեմ, ասեմ՝ լավ, այս թեմայից ավելի լավ է չխոսեմ, որ հանկարծակի օրենքը չխախտե՞մ: Լավ, օրենք գրողները չե՞ն մտածել, որ հնարավոր է՝ լինի էքստրեմալ վիճակ: Հիմա երկիրը մի ամիս է՝ գտնվում է արտակարգ իրավիճակի մեջ, ես ի՞նչ պետք է անեմ, 24%-ը պահե՞մ եթերում ու մնացած թեմաներին չանդրադառնամ: Կամ, եթե ես 24%-ը լրացրել եմ մինչև ժամը 6-ը, ժամը 7-ին միտինգ է, 7-ից հետո երթ է, ես պետք է դրանց չանդրադառնա՞մ, նորմա՞լ եք դա համարում: Օրենքը գրել են մարդիկ, ովքեր շատ քիչ առնչություն են ունեցել տեսալսողական, լրատվական ծառայությունների հետ, այնքա՜ն բան կա, որ այդ օրենքում չկա գրված: Հիմա 24%-ը անցել ենք, ասում են՝ հլը եկեք բացատրեք՝ ինչի եք խախտել օրենքը: Հասկացա, օրենքի տառին համաձայն եմ, բայց էքստրեմալ իրավիճակում պե՞տք է լինեն բոնուսներ: Չէ՞ որ մենք առաջին հերթին ոչ թե գործարար ենք, այլ՝ լրատվական»,- ասել էր նա՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի օրերին «5-րդ ալիքը» էլի արտակարգ իրավիճակում աշխատելով՝ խախտում է արել ու գերազանցել 24%-ի լուսաբանումը, բայց այն ժամանակ նման հարց չի առաջացել, և հիմա ցույցերի լուսաբանման հետ կապված առաջանում է այդ հարցը:
Հարություն Հարությունյանը նաև Տիգրան Հակոբյանի գրառման բովանդակության իրավաչափության հարցն էր բարձրացրել:

«Արդյո՞ք իրավունք ունի ՀՌՀ նախագահը, որը ՀՌՀ անդամներից մեկն է, նախապես գրել նման եզրակացություն, կապ չունի, թե ում է վերաբերում: Առանց նիստ գումարելու, առանց որևէ որոշում կայացնելու՝ նա իրավունք ունի՞ կանխակալ կարծիք արտահայտել: Սա ես դիտարկում եմ իր վրա իջեցված պատվեր»,- ասել էր «5-րդ ալիքի» գործադիր տնօրենը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan