Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ
20
Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Պատերազմ Արցախում
Մասիսի քաղաքապետարանի շենքը գրաված նռնակավոր տղամարդը Մասիսից է, ունի երկու զավակ. նոր մանրամասներ Օգոստոսի 25-ին ևս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Օգոստոսի 19-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանին վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու համար Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել. Քրիստինե Վարդանյան Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց․ ԱՆ Ուսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում Փլված սյուներ, ավերված տաղավարներ. «Սուրմալուի» պայթած շենքը՝ ներսից. Տեսանյութ Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Թուրքիայում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Սահակ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Երևանի մետրոպոլիտենը նոր ղեկավար ունի Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան Իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին իր դաշտ բերել Ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը Ինքնահռչակ քաղաքապետը Մինչև այժմ ոչ ոք չի ներկայացրել «Սուրմալուից» գնված որևէ պայթուցիկ Քարոզարշավի մեկնարկը չի տրվել 0 արժանապատվությու՞ն, թե՞ «Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ

Թե մեզ կզրկեն լիցենզիայից, չեն զրկի, դա ինձ չի հետաքրքրում բացարձակապես․ Հարություն Հարությունյան

Aravot.am-ը գրում է․ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել. «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՛ իրենց ընտրած ճանապարհն է»: Թե կոնկրետ ո՞ր հեռուստաընկերություններին նկատի ունի Տիգրան Հակոբյանը՝ անուններ չկան, կարելի է զուտ ենթադրել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Թի վի 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը (լուսանկարում) ասաց. «Ես հասկանում եմ, որ ինքը կարող էր մեզ նկատի ունենալ, բայց հաշվի առնելով, թե որ օրն էր ինքը գրառումն արել…Առանձնապես մտահոգություններ ես չունեմ ու չեմ էլ մտածում դրա մասին, անկեղծ ասած: Մուլտիպլեքսում կլինենք, թե չենք լինի՝ դա մեզ ոչ տաք է պահելու, ոչ սառը: Հիմա մենք աշխատում ենք ու եթե որեւէ մեկի քիմքին հաճելի չի մեր գոյությունը, դա չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք մեր աշխատանքը: Ինչ կլինի կամ ինքը ում նկատի ունի՝ դա ժամանակը ցույց կտա: Բայց այդ օրը, երբ ինքը այդ գրառումն արել է, մենք ընդհանրապես եթեր չենք մտել ու որեւէ լրատվական նյութ, Երեւանում կատարվող իրադարձությունների որեւէ լուսաբանում չի եղել, որովհետեւ մեր մոտ շատ մեծ վթար էր եղել եւ մենք կարողացանք մի անկյունում դնել համակարգիչ ու ծրագրում դնել ֆիլմեր: Կարող է մեզ առնչվել, կարող է չառնչվել: Ինքը միշտ ինձ ասում է՝ ես հեռուստացույց չեմ նայում, կարող է ինքը մտածի այդ օրը, որ դա լավագույն առիթն է, որովհետեւ ոստիկանների կողմից ջարդը եղավ, լավագույն առիթն է գրել այդ մասին: Դա էլ ցույց է տալիս, որ միգուցե կա պատվեր ու չիմանալով, որ մենք չենք հեռարձակել որեւէ բան՝ գրել է:

Բայց մյուս կողմից ամենակարեւորն այն է, որ դուք պետք է որպես լրագրող դիտարկեք՝ արդյոք իրավունք ունի՞ ՀՌՀ նախագահը, որը ՀՌՀ անդամներից մեկն է, նախապես գրել նման եզրակացություն, կապ չունի, թե ում է վերաբերվում: Առանց նիստ գումարելու, առանց որևէ որոշում կայացնելու՝ նա իրավունք ունի՞ կանխակալ կարծիք արտահայտել: Սա ես դիտարկում եմ իր վրա իջեցված պատվեր: Էլի եմ կրկնում՝ 5-րդ ալիքի հետ կապված չի իմ մտահոգությունը: Մենք՝ ԶԼՄ-ներս հանրությանը մեր մոտեցումները, մեր նյութերը հասցնելու բազմաթիվ միջոցներ ունենք, դրա համար կան սոցցանցեր, YouTube, էլեկտրոնային ԶԼՄ՝ կայք: Հասկանո՞ւմ ենք, մենք հայտնվել ենք ուրիշ դարաշրջանում, բայց աշխատում են նախորդ դարաշրջանի կանոններով: Միակ մտահոգիչ բանը այստեղ, որ իմ մոտ կա, զուտ այն է՝ հանձնաժողովի նախագահը իրավունք ունի՞ նման կանխակալ որոշման մասին սոցցանցում գրել: Ես հասկանում եմ, որ հանձնաժողովը կարող է միաձայն քվեարկել ցանկացած որոշման, բայց վերջապես կան օրենքներ, բարոյական, գրված ու չգրված օրենքներ»:

Հարություն Հարությունյանը վստահեցրեց, որ Տիգրան Հակոբյանի խոսքն իրեն չի մտահոգում. «Թե մեզ կզրկեն լիցենզիայից, չեն զրկի, դա ինձ չի հետաքրքրում բացարձակապես, ես իմ հասանելիությունն ունեմ, ես ունեմ 150 հազար բաժանորդ մենակ YouTube-ում եւ արգելված պտուղի դեպքում այդ պտուղը շատ ավելի քաղցր է դառնալու եւ մենք ունենալու ենք ոչ թե 150, այլ՝ 300, 400 հազար հետեւորդ: Այսինքն, ես իմ ասելիքը ում որ պետք է կհասցնեմ: Բացի դրանից, միայն YouTube-ը չի, այսօր բազմաթիվ հեռախոսային հավելվածներ կան, կաբելային ալիքներ: Մուլտիպլեքս, մուլտիպլեքս ասելով՝ թող մի հատ ուսումնասիրություն անեն, թե հեռուստադիտողների քանի տոկոսն է մուլտիպլեքսի վրա նստած: Կա՛մ կաբելայինից են սնվում, կա՛մ հեռախոսի հավելվածներից են սնվում, կամ կայքերից, սոցցանցերից են սնվում: Այնքան հնարավորություններ կան, որ մուլտիպլեքսը բոլորին արդեն զիջում է: Ես գրեթե վստահ եմ, որ մի քանի տարի հետո մուլտիպլեքսը ավելորդություն է լինելու»:

Հարություն Հարությունյանը բացատրեց, թե ինչպես կարող են այսօրվա օրենսդրությամբ հեշտ մեղադրել հեռուստաընկերությանը ու խնդիրներ գտնել. «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում գրված է, որ մի թեմայի մասին 24%-ից ավելի իրավունք չունեն լուսաբանել: Եթե երկրում էքստրեմալ վիճակ է եւ ժամ առ ժամ իրադարձություն է փոխվում, մե՛կ գալիս են ԱԳՆ-ի դիմացն են ցույց անում, մե՛կ գնում են հրապարակ, մե՛կ ոստիկանների հետ բախում է լինում, անընդհատ իրադարձություններ ու զարգացումներ են, հիմա ես պետք է նստեմ կարկինով չափե՞մ, քանոնով չափեմ, բազմապատկեմ, հանեմ, ասեմ՝ լավ, այս թեմայից ավելի լավ է չխոսեմ, որ հանկարծակի օրենքը չխախտե՞մ: Լավ,օրենք գրողները չե՞ն մտածել, որ հնարավոր է լինի էքստրեմալ վիճակ: Հիմա երկիրը մի ամիս է՝ գտնվում է արտակարգ իրավիճակի մեջ, ես ի՞նչ պետք է անեմ, 24%-ը պահե՞մ եթերում ու մնացած թեմաներին չանդրադառնամ: Կամ եթե ես 24%-ը լրացրել եմ մինչեւ ժամը 6-ը, ժամը 7-ին միտինգ է, 7-ից հետո երթ է, ես պետք է դրանց չանդրադառնա՞մ, նորմա՞լ եք դա համարում: Օրենքը գրել են մարդիկ, ովքեր շատ քիչ առնչություն են ունեցել տեսալսողական, լրատվական ծառայությունների հետ, այնքա՜ն բան կա, որ այդ օրենքում չկա գրված: Հիմա 24%-ը անցել ենք, ասում են՝ հլը եկեք բացատրեք ինչի եք խախտել օրենքը: Հասկացա, օրենքի տառին համաձայն եմ, բայց էքստրեմալ իրավիճակում պե՞տք է լինեն բոնուսներ: Չէ՞ որ մենք առաջին հերթին ոչ թե գործարար ենք, այլ՝ լրատվական: Մենք մատնոց չենք արտադրում, որ այսօր 24 հատ այդ մատնոցից արտադրեցինք՝ գնացինք տուն, վերջ: Երբ որ մոտեցումները կփոխվի, այն ժամանակ կարող ենք ասել՝ ամեն ինչ իր տեղում է, իր գրածն էլ միգուցե տեղին լինի: Ես չեմ պատրաստվում անձնապես արձագանքել դրան, ինչ անելու են՝ թող անեն, Աստված իրենց հետ: Ինչ անելու են, հակառակ ձեւով է աշխատելու ու իրենց դեմ է լինելու: Եթե 21-րդ դար մտել են, հեղափոխություն են արել, չգիտեմ ինչ են արել ու մինչեւ հիմա չեն հասկացել, որ բիրտ ուժով հնարավոր չի հարցեր լուծել, լրատվամիջոցների բերան փակել, ուրեմն թող անեն, ինչ է եղել: Ես չանեմ՝ դու կանես, դու չանես՝ մյուս թերթը կանի, մյուս ռադիոն կանի: Իսկ եթե կորոշեն, որ բոլորին պետք է փակեն, է թող բոլորին փակեն: Մուլտիպլեքս է, էլի»։

Ի դեպ, Հարություն Հարությունյանը նկատեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի օրերին «5-րդ ալիքը» էլի արտակարգ իրավիճակում աշխատելով՝ խախտում է արել ու գերազանցել 24%-ի լուսաբանումը, բայց այն ժամանակ նման հարց չի առաջացել: Հիմա ցույցերի լուսաբանման հետ կապված առաջանում է այդ հարցը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan