Ալիևի «պատմական արդարությունը». Բաքուն ուզում է Հայաստանից պոկել Սյունիքը. Տեսանյութ
Արցախի ու Հայաստանի նկատմամբ Իլհամ Ալիևի հավակնությունները հաջողության չեն հասնելու, հայտարարել է Դիմադրության շարժումը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին թվիթներից մեկին, որտեղ Իլհամ Ալիևը գրել է, թե իբր 1920-ին պատմական անարդարություն է եղել ու, այսպես կոչված, Արելյան Զանգեզուրը բաժանել են Ադրբեջանից: