Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

«Տաթևի հատվածում ճանապարհը նստվածքներ է տվել, ասֆալտը քանդվել է, փոսեր են առաջացել». Բարձրավանի գյուղապետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի վիճակին՝ չսարքած, արդեն նորից վերանորոգելու կարիք կա։

Նա նախ ներողություն խնդրեց իր բնակչությունից՝ ճանապարհի անհարմարության համար, ապա հավելեց. «Բազմաթիվ անգամ ենք խոսել այս մասին, ճանապարհի մի հատվածը, որն ավելի վաղ էինք սկսել, նախատեսված չէր, որ պետք է բեռնատարներ անցնեին։ Ճանապարհի մյուս երկու հատվածները բավականին արագ կառուցվեցին, և որոշակի նախագծային խնդիրներ կան, կառուցման ժամանակ էլ էինք տեսնում, որ կարող էր նման խնդիրներ լինել, դա է եղել պատճառը, որ մենք վերջին՝ երրորդ շերտը դիտավորյալ չտեղադրեցինք»։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ այդ ճանապարհի առկա խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, ուղղակի ժամանակին իրենց պետք է լսեին։

«Վերջին 10 օրերի ընթացքում մեկ անգամ եմ երթևեկել Տաթև-Աղվանի ճանապարհով, այն իսկապես ահավոր վատ վիճակում է։ Տաթևի հատվածում ճանապարհը նստվածքներ է տվել, ասֆալտը քանդվել է, փոսեր են առաջացել։ Շինարարները փոսերը լցնում, որոշակի աշխատանքներ են կատարում, բայց մեկ է՝ ճանապարհը շատ վատ վիճակում է, ահավոր վիճակ է»,- նշեց Օնիկ Ավագյանը։

Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց թշնամուն, որից հետո ծանր բեռնատարները ստիպված սկսեցին երթևեկել այդ ճանապարհով։

«Խոտ գյուղ տանող այլընտրանքային ճանապարհը դեռ պատրաստ չէ, ստիպված երթևեկեցին այդ հատվածով, ուրիշ ճանապարհ չկա։ Դա միակ ճանապարհն է, որտեղով որ պետք է երթևեկեին։ Այլընտրանքային ճանապարհը՝ Սիսիանի կողմից սարով գցված ճանապարհը, որքանով տեղյակ եմ՝ հասել է մինչև Տաթև։ Այդ ճանապարհը պետք է միայն օգտագործվի, փրկությունը դա է։ Բայց, թե երբ կավարտվի դրա շինարարությունը, չեմ կարող ասել։ 1-2 տարի էլ եթե Տաթև-Աղվանի ճանապարհով երթևեկեք, ապա առհասարակ ճանապարհ չենք ունենա»,- հավելեց նա։

Բարձրավանի գյուղապետը վստահեցրեց՝ տեղանքին լավ ծանոթ լինելով, մշտապես ասել են, որ այդ ճանապարհը չի ծառայելու իր նպատակին, բայց չլսեցին՝ արագ-արագ ասֆալտ փռեցին, և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման արդյունքում Գորիս-Կապան ճանապարհի հնարավոր բացմանը, Օնիկ Ավագյանն ասաց, որ իրատեսական չէ սպասել, որ թշնամին այդ ճանապարհը կբացի, եթե նույնիսկ բացի, ապա այլ պահանջներ կներկայացնի հայկական կողմին։

«Նախ, կարծում եմ՝ հիմա սահմանազատման ժամանակը չէ, կան պայմաններ, որոնք մինչև Ադրբեջանը չկատարի, խոսք չպետք է լինի սահմանազատման մասին։

Եթե հիմա գնան այդ քայլին, դա լավ բանի չի բերելու։ Թշնամին կարող է Գորիս- Կապան ճանապարհը բացի ու հայերի համար սարքի վճարովի՝ Կապան մտնելուց գումար վճարես, դուրս գալուց վճարես։ Ադրբեջանն անկանխատեսելի է, չգիտես՝ ինչ կանի, իր զորքերը հետ քաշելու հարց կա, մեր տարածքից մաքրվելու հարցեր կան, միայն դրանից հետո պետք է սահմանազատում անեն»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ այդօրը՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս հայտարարության հաջորդ օրն էլ ԱԽ քարտուղարը հայտնել էր, որ ըստ իր տրամաբանության՝ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհով անցնելիս պետք է որոշակի գումար վճարեն ադրբեջանական կողմին։ Օրեր անց թշնամին մաքսակետ տեղադրեց նաև Կապան-Ճակատեն հատվածում, որի արդյունքում բազմաթիվ գյուղեր այսօր չեն կարողանում օգտվել հիմնական ճանապարհից։

Այս իրադարձությոններից մեկ օր անց՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին «մխիթարեց»՝ խորհուրդ տալով երթևեկելՏաթև-Աղվանի ճանապարհով, հավաստիացնելով, թե լավ ու որակյալ ասֆալտապատել են այդ ճանապարհը։

Հիշեցնենք նաև, որ դրանից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan