Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

44-օրյա պատերազմի հետևանքով 136 մարդ զրկվել է ոտքերից ու ձեռքերից, նրանցից 15-ը՝ և ոտքերից, և ձեռքերից

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների, անհետ կորածների, գերեվարվածների վերաբերյալ իրավապահ մարմնի, պաշտոնյաների հրապարակած թվերը շատերը կասկածելի են համարում։ Պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց դեռ հրապարակված չեն զոհվածների անուն-ազգանունները, զոհվելու հանգամանքները։

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմում զոհվածներին ԱՆ-ն ներկայացրել է որպես կորոնավիրուսի հետևանքով մահացածներ։

Մինչ օրս չի հրապարակվել պաշտոնական տեղեկատվություն պատերազմի հետևանքով վիրավորվածների թվի, վիրավորվելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ու կամավորների վերաբերյալ։

Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել երեք գերատեսչությունների՝ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության նախարարություններին։ ԱՆ-ից ասացին՝ իրենք նման տվյալների չեն տիրապետում։ ՊՆ-ից հարցմանը դեռ չեն արձագանքել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ն այսօր ստացել է հարցերի պատասխանները։

Panorama.am-Ղարաբաղյան երրորդ (44-օրյա) պատերազմի հետևանքով քանի՞ զինծառայող ու քաղաքացիական անձ (կամավոր) է ձեռք բերել հաշմանդամություն։ Քանի՞սն է այդ պատճառով զորացրվել։

ԱՍՀՆ-2022 թվականի մայիսի 27-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգում հաշվառված է 2020 թվականի պատերազմին մասնակցելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 1353 անձ։

Panorama.am-Նրանցից քանի՞սն ունեն 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն։ Նրանցից քանի՞սն են զինծառայողները (խնդրում եմ առանձին նշել պայմանագրային ու ժամկետային զինծառայողների թիվը), քանի՞սը՝ քաղաքացիական անձինք։

ԱՍՀՆ-Առաջին խմբի հաշմանդամություն է ձեռք բերել՝ 112, երկրորդ խմբի հաշմանդամություն՝ 311 և երրորդ խմբի հաշմանդամություն՝ 930 անձ։ Հաշմանդամություն ունեցող անձանց` զինծառայող (պայմանագրային, ժամկետային, զորացրված) կամ քաղաքացիական անձ լինելու վերաբերյալ տեղեկատվություն համակարգ չի մուտքագրվում։

Panorama.am-Հաշմանդամություն ձեռք բերած անձանցից քանի՞սն ունեն ամպուտացված վերջույթներ, քանի՞սն են զինծառայողներ, քանի՞սը՝ քաղաքացիական անձինք: Առավել շատ ո՞ր վերջույթներն են ամպուտացվել՝ վերի՞ն, թե՞ ստորին: Քանի զինծառայող ու քաղաքացիական անձինք կա՞ն, որոնք ունեն երկու և ավելի ամպուտացված վերջույթներ։ Խնդրում եմ մանրամասն նշել, թե քանի՞ զինծառայող, քաղաքացիական անձ ունեն ամպուտացված մեկ, քանի՞սը՝ երկու, քանի՞սը՝ երեք, քանի՞սը՝ չորս ամպուտացված վերջույթներ։

ԱՍՀՆ-Հաշմանդամություն ձեռք բերած անձանցից 136-ն ունի վերին և ստորին վերջույթների անդամահատում։ Նրանցից 35-ն ունի վերին վերջույթների, իսկ 101-ը՝ ստորին վերջույթների անդամահատում։ Վերջույթների անդամահատում ունեցող 136 անձից 15-ն ունի զույգ վերջույթների անդամահատում:

Panorama.am -Պատերազմի հետևանքով հաշմանդամության ձեռք բերած զինծառայողներից, քաղաքացիական անձանցից քանի՞սն են ունեցել պրոթեզավորման կարիք։ Նրանցից քանի՞սն են պրոթեզավորվել պետական բյուջեի միջոցներով։

ԱՍՀՆ-Հայտնում ենք, որ 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած 123 անձ պրոթեզավորման կարիք է ունեցել և, համապատասխանաբար, վերջիններիս տրամադրվել է վերին և ստորին վերջույթների պրոթեզներ։ Պրոթեզավորման գործընթացն իրականացվել է պետության, դոնոր և ԱՍՀՆ կողմից որակավորված կազմակերպությունների համագործակցության միջոցով։

Panorama.am-Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քանի՞ զինծառայող, քաղաքացիական անձ է պրոթեզավորվելու ընթացիկ՝ 2022 թ. ընթացքում։

ԱՍՀՆ-Ներկայումս 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած որոշ անձինք գտնվում են վերականգնողական փուլում, և միայն համապատասխան բուժում ստանալուց հետո պարզ կլինի նրանց պրոթեզավորմանն առնչվող հարցը։

Panorama.am-Ո՞ր երկրի արտադրության պրոթեզներ է ձեռք բերում պետությունը։ Խնդրում ենք կցել նաև ձեռք բերված պրոթեզների բնութագրերն ու գները:

ԱՍՀՆ-Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման՝ աջակցող միջոցները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա։ Պրոթեզները ստանում են այն կազմակերպություններից, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեն կնքված պայմանագրեր։ Նախարարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում կազմակերպությունների կողմից իրականացված ծառայության դիմաց։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan