Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»
25
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան

Ի՞նչ սցենար ունի Բրյուսելը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելի միջնորդությամբ բանակցային գործընթացի հաստատմանը զուգահեռ՝ ակտիվ շրջանառվում է թեման, թե Բրյուսելը չունի մանդատ կարգավորելու Ղարաբաղյան հակամարտությունը: Եվ բանակցությունների ակտիվ փուլի հետ մեկտեղ՝ բարձրացվելու է նաև այս հարցը:

Ի դեպ, հատկանշական է, որ թեև փաստացի ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես չի գործում 44-օրյա պատերազմից հետո, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, դիվանագիտական հայտարարություններով հաստատում են իրենց ԵԱՀԿ ՄԽ համանախագող երկրի հանձնառությունը:

Մայիսի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում ևս, ըստ հայկական կողմի, ԵԱՀԿ ՄԽ թեման քննարկվել է: «ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան՝ զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում, թեև Կրեմլինի տարածած պաշտոնական տեքստում այս մասին որևէ խոսք չկա:

Այնուամենայնիվ, ռուսական կողմը հատկապես վերջին շրջանում անընդհատ հիշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:

Ապրիլին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Երևանի դիմումից հետո, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղմկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ գործակցությունից։

Այս փուլում, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո, Արևմուտքը և մասնավորապես Բրյուսելը կարողացավ ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ, կարողանալով կազմակերպել ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպումներ, այլև կողմերի միջև ուղիղ շփումներ հաստատել՝ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցներ, Գրիգորյան-Հաջիև հանդիպումներ և ներկայումս արդեն՝ սահմանազատման գործընթաց, որը կողմերի միջև տեղի է ունենում դեռևս առանց ընդգծված մեկ միջնորդի:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Բրյուսելն իսկապես մանդատ չունի, սակայն հաստատապես ունի հստակ պլան, որի ուղղությամբ շարժվում է այս գործընթացում՝ որպես միջնորդ չտապալվելու և Արևմուտքի շահերը չկորցնելու համար:

Նրա խոսքով, այս պահին միակ մանդատ ունեցող հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հենց սա է պատճառը, որ համանախագահ որևէ երկիր չի մերժում իր դերն այս ձևաչափում անընդհատ փոփոխվող աշխարհում:

Փորձագետն ասաց, որ ներկայիս փուլում այս ձևաչափը նաև տուժում է աշխարհաքաղաքական բոյկոտի հետևանքով, չնայած ԵԱՀԿ ՄԽ-ն ունի և ունեցել է առանցքային այլ խնդիրներ ևս:

«Հետաքրքրականն այն է, որ այս ձևաչափի դեպքում կարևոր է այն, որ կա մանդատ, կարևոր է ինքնին ձևաչափը, ներգրավված երկրների կազմը, որը խաղաղ իրավիճակում կայունության գործոն է, բայց նաև այն խնդրահարույց է, քանի որ մշտապես եղել են բարդ հարաբերություններ հակամարտող կողմերի և միջնորդ երկրների միջև, իսկ ներկայումս դրանք ընդհանրապես ճգնաժամային են: Բայց Արևմուտքը չի փակում այս դուռը, և կան տարբեր սցենարներ այս մասով»,- ասաց Լուկիանովը:

Նրա խոսքով, Բրյուսելն Ուկրաինայի պատերազմի ընթացքում կատարում է միջանկյալ դեր:

«Եթե ուշադրություն դարձնենք հայտարարություններին, կտեսնենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դեռ սպասվում է, կոնկրետ, որպես առանձին միավոր՝ Ղարաբաղի մասին չի խոսվում, և Բրյուսելն այսօր զբաղվում է առավելապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, տարածաշրջանի հարցերով, հակամարտության կարգավորումը պետք է սկսվի Խաղաղության համաձայնագրի մշակմամբ, կողմերի ԱԳ նախարարներին հանձնարարվել էր նախապատրաստվել սրան, Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ տարբերակով միմյանց առաջարկներ են հանձնել, ինչ-որ քննարկումներ են ընթանում, կան որոշակի տարաձայնություններ ևս: Բայց շատ բան նաև այս հարցում կախված է, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը, այդ ընթացքում ինչ պայմանավորվածություններ կհասցնեն ձեռք բերել կողմերը, Ռուսաստանն ինչ դիրքորոշում կունենա այդ ամենի հարցում:

Նկատելի է, որ Բրյուսելը խնդիր ունի ամրապնդել Երևան-Բաքու ուղիղ երկխոսությունը, որպեսզի դասական միջնորդի դերակատարություն չունենա և հակամարտությամբ անընդհատ չզբաղվի: Իհարկե, Բրյուսելի համար նույնիսկ նախընտրելի կլինի, որ առանց Մոսկվայի, Երևանն ու Բաքուն բանակցեն, գան համաձայնությունների՝ այս դեպքում Բրյուսելի համար չկա նախընտրելի սցենար, թե տեղում հարցը ինչպես կլուծվի, նախընտրելի է, որ կողմերը հանգեն համաձայնության, և դա ամրագրվի երկկողմ փաստաթղթով Խաղաղության համաձայնագրով, բնականաբար, որքան հեշտ ու արագ, այդքան նախընտրելի, որպեսզի Մոսկվան դրանում գրեթե չլինի: Սա, կարծում եմ, Բրյուսելի ամենալավ սցենարի դեպքում, սակայն կախված ուկրաինական ելքից՝ գուցե համաձայնություն լինի ԵԱՀԿ ՄԽ վերականգնման շուրջ: Շատ բան կախված է Ռուսաստանի ամրությունից Ուկրաինայի հարցում:

Ինչպես տեսնում ենք, խաղադրույքները բարձր են, քանի որ Միշելի վերջին հայտարարությունում նաև առանձին բաղադրիչով ներկայացված էր սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք ԵՄ-ն անելու է տարածաշրջանում, վերջին շրջանում ակտիվ խոսվում է աջակցության ծրագրերի մասին, եթե կարճ, ապա Բրյուսելը գործի է դրել իր ողջ արսենալը:

Սակայն տեղում հակամարտող երկրների համար կարևոր է կոնկրետ այն, թե ինչպես կլուծվի հակամարտությունը, դա ամենակարևոր հանգամանքն է երկու կողմի համար, և ես կարծում եմ, որ հենց դա էլ որոշիչ է լինելու»,- պարզաբանեց վերլուծաբանը: Նա նաև այն տպավորությունն ունի, որ մեկ-երկու ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման վերաբերյալ Արևմուտքում այլ կարծիք կար, ԵԱՀԿ-ում ինտենսիվ քննարկումներ էին ընթանում, սակայն ըստ պլանի՝ իրավիճակը փոխվեց և ընթացավ այլ ուղղությամբ: «Կանխատեսումներ անելը ևս բարդ է, որովհետև անընդհատ դիրքորոշումներ ու որոշումներ են փոխվում»,-նկատեց նա:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan