Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
3
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պատերազմ Արցախում
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է

Թուրքիայի հիմնական խնդիրը քրդական հարցն է ու դա սպառնում է Թուրքիայի գոյությանը. Ստեփան Դանիելյան

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, 18 միլիոնից ավել քուրդ կա, ըստ ոչ պաշտոնականի՝ բնակչության 1/3-ը, իսկ մոտակա երկու տասնամյակում քրդերի թիվը կարող է հավասարվել թուրքերի թվին, այն էլ այն պարագայում, որ քրդերի բնակչությունն ավելի երիտասարդ է (դրանից բխող հետևանքներով հանդերձ):

Սիրիայում ինչ անում է Էրդողանը, հասկանալի է, ինքը Սիրիայի քրդերին հեռացնում է իր սահմաններից ու փորձում է արաբներ տեղափոխել այնտեղ: Ով էլ գա Էրդողանի փոխարեն, այդ քաղաքականությունը շարունակելու է:

Հիմա այդ խնդրին այլ տեսակետից դիտենք: Որտեղ է բնակվում քրդերի հիմնական զանգվածը: Այո, Հայաստանի սահմանին, ու տեսականորեն Թուրքիան Հայաստանում պետք է նույն քաղաքականությունը վարի, ինչ-որ Սիրիայում, նաև մոտ 8 միլիոն քուրդ է ապրում Իրանում՝ Թուրքիայի սահմանին: Այնտեղից նույնպես նման վտանգ է սպառնում: Այսինքն, Իրանի այդ հատվածն ու Հայաստանը Թուրքիայի համար անվտանգության առումով ստրատեգիական զոնաներ են: Ըստ Թուրքերի, քրդերը դեպի արտաքին սահման ելք չպետք է ունենան: Այս խնդրի լուծման համար Թուրքիայի հիմնական խաղադրույքն Ադրբեջանն է ու Իրանի ադրբեջանցիները:

Այն, ինչ որ կատարվում է Սիրայում, մեզ պետք է ուղղակիորեն մտահոգի:

Հ.Գ. Ըստ Սևրի պայմանագրի ու բազմաչարչար Վիլսոն պապիկի որոշման, քրդերը նույնպես պետք է ազգային օջախ ունենան: Հետաքրքիր է, թե Ամերիկան իրեն ինչպես է պահելու Սիրիայում, երբ մոտ օրերս թուրքերը սկսեն Սիրիայում քրդերի էթնիկ զտումներն ու տեղահանություններն, կհիշի Վիլսոնի իրավարար որոշումը, թե՝ կմոռանա (ի տարբերություն Հայաստանի, ծովն էլ մոտիկ է, որտեղ ամերիկյան ավիակիրներ են զբոսնում): Քանի որ ՛՛Դիարբեքիրի Ծռեր՛՛ կազմակերպություն չկա, կամ էլ տեղյակ չեմ նման երևույթի մասին, հույս ունենանք, որ քրդերն ավելի սթափ կերպով իրենց կպահեն ու իրականությանը բաց աչքերով կնայեն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan