Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը
Սիրիայում օգոստոսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել է հայազգի Նուբար Օզանյանը: Օզանյանը կռվում էր Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) շարքերում:
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Նուբար Օզանյանը 1991-1992թթ․ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ կռվելով հայկական ուժերի կազմում:
Նշենք, որ PYD-ն Սիրիայում պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և այդ պայքարի շրջանակներում ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից:
Zham.am