Նազարբաեւն ասել է, որ իր հարազատները պետք է պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են
Դիտել նաև
Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից
Ղազախստանը չի թաքցնում «Մեծ Թուրան» ստեղծելու ցանկությունը. Տեսանյութ
Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ եթե հարազատներից մեկն իր անունը օգտագործել է որպես օրենք խախտելու միջոց, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի։
«Երկար տարիներ մենք Ղազախստանում իրավական պետություն ենք կառուցում։ Դրա հիմնարար սկզբունքն այն է, որ օրենքը մեկն է բոլորի համար: Եթե հարազատներիցս մեկն իմ թիկունքում օգտագործել է իմ անունը՝ որպես օրենք խախտելու միջոց, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Նազարբաեւը ղազախստանցի հայտնի քաղաքագետ Դանիյար Աշիմբաեւին տված հարցազրույցում, որը տեքստը հրապարակել է իր Telegram-ալիքում։
Նազարբաեւի խոսքով՝ մեղքը պետք է ապացուցվի դատական կարգով։ «Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր քաղաքացի օրինական պաշտպանության իրավունք ունի»,- նշել է նա։
Աղբյուր՝ News.am