Ռազմական համալսարանի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել

Դիտել նաև
ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47 տոկոսով
Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Անկարայի եւ Բաքվի ռազմական համագործակցության մասին օրինագիծը
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներին
«Իմ քայլը» ուզում է ռազմական դրություն մտցնե՞լ
Ռազմական դրությունը կպահպանվի. իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացրած նախագծին
Մայիսի 27-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ «Հայորդաց Տան» դիմաց «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․) գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել հերթապահություն՝ մինչ վառելիքի արտահոսքի դադարը։