«Ապագա կա» տիեզերքում. Հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ. Տեսանյութ
Դիտել նաև
Տիեզերք արձակված արբանյակը չի կարող օգտագործվել սահմանների հսկողության համար. Այն պիտանի որեւէ տվյալ անցած ամիսներին չի տրամադրել
Հայաստանն արբանյակը գնել է գաղտնիության պայմաններում, թե որքան գումար է ծախսվել բյուջեից ևս գաղտնիք է
Արբանյակը վարձել ենք Booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.՝ Գուրզադյանի ղեկավարությամբ
Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը). իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ
Այս շաբաթ լրացավ 3 ամիսը, ինչ Հայաստանը չունի Գլխավոր շտաբի պետ և Հետախուզության պետ: Բայց այս շաբաթ թևակոխեցինք տիեզերական գործունեության դարաշրջան, ինչպես հայտարարեց վարչապետը, որ պնդում է, թե Հայաստանը արբանյակ է ուղարկել տիեզերք՝ «սահմանային վերահսկողության համար»:
Այս տիեզերական մասշտաբի լավ լուրից հետո փորձագետները պարզեցին, որ տիեզերք թողնված մեր արբանյակի մասին որևէ տեղեկություն չկա SpaceX-ի հրապարակումներում: Ավելին՝ Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել Իսպանական մասնավոր ընկերությանը պատկանող արբանյակներից մեկից: