Հայաստանում պայքարը բաժանված է պատասխանատվություն կրողների և չկրողների միջև
Հայաստանում պայքարը բաժանված է պատասխանատվություն կրողների և չկրողների միջև։
Մտերիմներիցս մեկը պատմեց, որ պատերազմից հետո Եվրոպայում ապաստան գտած իր ընկերը վեճի ժամանակ ասել է՝ քեզ պետք ա Արցախդ, դու էլ գնա պահի։
Եթե թարգմանենք, կաստացվի՝ ուզում ես պատասխանատու լինես, ինքդ էլ էղի, ես՝ իմ կայֆերով։
Դժվարությունն այն է, որ պատասխանատվություն չկրողները աշխատավարձ են ստանում պատասխանատվություն չկրելու համար: Ամեն օր զարթնում են, գնում են գրասենյակ, նստում համակարգչի առաջ ու սկսում չկրել իրենց փայ պատասխանատվությունը։
Ցուցահանդեսներ են անում, ստատուսներ գրում,
հայտարարություններ տարածում, ուրիշների ուղեղները լվանում, որպեսզի ուրիշներին էլ համոզեն, որ չկրեն Արցախը հայկական պահելու, հայերի իրավունքները պաշտպանելու, արժանապատվությունը վերկանգնելու պատասխանատվությունը։
Պատասխանատվություն կրողների խնդիրը ծանր է։ Համ պատասխանատվություն կրելն է կամավոր, համ էլ օտար ու թշնամի երկրների պատասխանատուներին ես դիմադրում, որոնք կազմակերպել են քո երկրի պատասխանատվություն չկրողներին քո դեմ։
Այդուհանդերձ, թեև ծանր է խնդիրը, բայց ո՞վ չի հիշում, թե ինչ անասելի հաճույք էր մաթեմատիկայի դժվար խնդիրների լուծումները գտնելը։
Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից