Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը. Արցախի ՄԻՊ շնորհավորանքը շրջանավարտներին

Դիտել նաև
Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր
Ասես Ալիևն էր խոսում. ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր. Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մինսկի խմբի ՌԴ համանախագահը ԱՄՆ համանախագահի՝ ԼՂ հարցով զրույցի հրավերը մերժել է
Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները
Հայտարարություն՝ ԱՀ ԱԺ-ում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջով
Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին, հետայսու ամեն օր բացահայտեք ձեր մարդկային պոտենցիալը և շարժվեք այն կատարելագործելու ճանապարհով։ Այն, որ այդ պոտենցիալը շատ մեծ է ու կարող, կասկած չունեմ։
Ձեր ապագայի համար առաջին հերթին պատասխանատու եք ինքներդ՝ պրպտող մտքով, ներդրված ջանքերով, նախաձեռնողականությամբ, համառությամբ, նպատակներն իրագործելու համարձակությամբ և հանձնառությամբ։
Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են։