Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Հակահայկական իշխանության «քիմիան» Փաշինյանը շտապում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային, բայց Իրանին նույնիսկ ցավակցական հեռագիր չհղեց
7
Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի. փոխնախագահը կոչ է արել պատրաստվել զոհերի թվի աճին. Լուսանկարներ, Տեսանյութ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից «Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա». Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշ «Հակառուսական» Ռուսաստանը չի հասկանում «հակահայկական» Հայաստանին․ Տեսանյութ 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացվել Կոնդի առանձնատներին Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետ Քննարկվում է Թուրքիային և Սիրիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի փետրվարի 7-ից Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ռուսաստանը օգնություն կուղարկի Թուրքիային Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Արցախի ԱԺ-ն դատապարտում է Գուրգեն Արսենյանի հայտարարությունը և կոչ անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը Արցախից Հայաստան 15 քաղաքացի է տեղափոխվել․ Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են. Տեսանյութ Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի Հակահայկական իշխանության «քիմիան» Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. Aravot.am Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք. Պատասխանը շատ պարզ է. «կապտամազիկ» պատգամավորը կապ ունի վեպի հետ «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան Զինվորականները հաճախ ինձ տեղեկացնում են, որ իշխանությունները իրենց պարտադրում են որևէ կապ չունենալ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հետ Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախի գազը Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերվել է հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին. Լուսանկար

Հայ գերիների թիվը 119 է, Հայաստանի վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությանը, թե հայ գերիների թիվը 39 է։

«Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնակացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնակացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասաց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։

«Օրինակ՝ մենք ունենք անհատական տեսանյութ՝ Արսեն Կարապետյանի, որը եղել է Կովսականում, որտեղ ադրբեջանցի զինծառայողին հենց բացահայտում է իր ինքնությունը։ Տեսանյութի արժանահավատությունը ստուգված է, տեղանքը համապատասխանում է տեղակայման վայրին, կա ձայն, որի միջոցով նույնականացվում է անձը, նրան ճանաչել են ընտանիքի անդամները։ Այսինքն՝ չկա վիճելիություն։ Եվ սա միայն մեկ օրինակ է։ Մեր ներկայացրած 80 դեպքերի 60 %-ը տեսանյութերով եւ լուսանկարներով հիմնավորված են։ Այլ օրինակ՝ Ալեքսանդր Եղիազարյանի վերաբերյալ կա տեսանյութ, եւ ականատեսները տեսել են ռազմական ոստիկանությունում, որոնք վերադարձել եւ տեսել են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ը կհիմնվի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ներկայացված փաստերի վրա, սակայն, այնուամենայնիվ, միջազգային հարության մեջ հայկական կողմը հակասության մեջ կհայտնվի։

«Իհարկե, Ադրբեջանը գործի կդնի իր կեղծարարությունը՝ փորձելով հերքել հայկական կողմի տրամադրած կողմի տրամադրած տվյալները եւ որպես ապացույց հղում կանի Նիկոլ Փաշինյանին, բայց պետք է տխրեցնեմ Փաշինյանին․ փաստաբանական թիմը պրոֆեսիոնալ աշխատանքով հերքելու է Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը եւ պետք է խոսի իրական թվերի մասին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Աղբյուր՝ News.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan