Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ոստիկանությունը հաստատում է Yerevan.Today-ին․ նրանց սպասարկում է «Էլիտբաս»-ը

Yerevan.Today-ը օրեր առաջ գրել էր, որ ոստիկաններն այս օրերին տեղաշարժվում են ոչ միայն ոստիկանական համարանիշով ավտոմեքենաներով, այլև հարմարավետ ավտոբուսներով, որոնք ոստիկանության հաշվեկշռում չեն գտնվում։ Այդ ավտոբուսները կայանում են Հանրապետության հրապարակի՝ կայանելու համար արգելված հատվածներում և մայրաքաղաքի տարբեր հատվածներում, դրանցում էլ մեծաքանակ ոստիկանական ուժեր են, կազմ-պատրաստ սպասում հրամանի։

Yerevan.Today-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ավտոբուսներից որոշները պատկանում են «Էլիտբաս» ընկերությանը, որն էլ պատկանում է «Էլիտ բասի Գուգո» անունով հայտնի՝ Գուրգեն Նիկողոսյանին։

Հարցում էին՝ ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով հաստատել կամ հերքել մեր տեղեկատվությունը, նաև հայտնել, թե ո՞րտեղից է ֆինանսավորվում ոստիկանների՝ նշված ավտոմեքենաներով տեղափոխումը, ինչո՞ւ է ոստիկանների տեղափոխմամբ զբաղվում մասնավոր ընկերություն։ Եթե մրցութային կարգով է, ապա ե՞րբ է տեղի ունեցել, ի՞նչ ընթացակարգով։ Ոստիկանության և մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը պայմանագրո՞վ է, հատուկ հատկացումներո՞վ, թե այլ եղանակով։

Ի պատասխան մեր հարցմանը, ոստիկանությունը հաստատել է մեր տեղեկությունները․ բացի ոստիկանության հաշվեկշռում գտնվող ավտոբուսներից, մյուսները պատկանում են «Էլիտբաս» ընկերությանը, որի հետ ոստիկանությունը պայմանագիր է կնքել։

Ստորև ներկայացնում ենք ոստիկանության պատասխանը․ «ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին տեղափոխող փոխադրամիջոցների որոշ մասը ՀՀ ոստիկանությանը չի պատկանում: ՀՀ ոստիկանության զորքերի կողմից «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն՝ վարորդի հետ միասին ծառայության» ձեռքբերման նպատակով «Գնանշման հարցում» ընթացակարգով հայտարարված գնման գործընթացների արդյունքում կնքվել է պայմանագիր «Էլիտբաս» ՍՊԸ հետ՝ 2021թ. դեկտեմբերի 29-ին և 2022թ. ապրիլի 29-ին:

Նշված ծառայության ձեռքբերումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ, իսկ ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ ոստիկանության 2022 թվականի բյուջետային միջոցների հաշվին»,- ասված է ոստիկանության պատասխանում»:

Նկատենք, որ ոստիկանության պատասխանում չի նշվում՝ ինչ պայմաններով է կնքվել պայմանագիրը։  Պայմանագրերից մեկը կնքվել է 2021թ. դեկտեմբերի 29-ին, երկրորդ պայմանագիրը կնքվել է 2022թ. ապրիլի 29-ին՝ «Դիմադրության» շարժման ակցիները սկսելուց օրեր անց։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Yerevan.Today-ի տեսախցիկը նկատել էր, որ ոստիկանական ուժերը ՀայՓոստի գրասենյակային տարածքից ստանում են «Գրանդ Քենդի» ապրանքանիշի սնունդ։ Հարց առաջացավ՝ դա նվիրատվությո՞ւն է, օգնություն և աջակցությո՞ւն ոստիկանների՞ն՝ այս օրերի համար։ Հարցում էինք ուղարկել ոստիկանություն՝ պարզելու՝ ո՞վ է ֆինանսավորում, ինչո՞ւ և ինչպե՞ս է ոստիկանների սննդի հարցերով զբաղվում մասնավոր դեմք։ Ոստիկանությունը օրենքով նախատեսված ժամկետում տվեց ոչ պատշաճ պատասխան, պնդեցինք մեր հարցումը, որից հետո նշվեց, որ հարցման պատասխանը լրացուցիչ աշխատանք է ենթադրումը, պատասխանը կտան 30 օրից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan