Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են եղել 50 Cent-ի համերգին. Տեսանյութ ԱԺ շենքի վրայից հանված է պետական զինանշանը. Տեսանյութ Այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն. Անժելա Թովմասյան
2
Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար երկարաժամկետ կտրվածքով Նիկոլի թովմասյանական բզիկները Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ Իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելան «Դիմադրության շարժման » հանրահավաքը. Տեսանյութ «Վզին դրած» արդարադատություն Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի վրա կոմպրոմատներ է նախապատրաստու՞մ Հայաստանի ԿԲ-ի օստապբենդերները մեր հանրությանը բառիս բուն իմաստով հիմարի տեղ են դրել Նիկոլի իրական կարգախոսը՝ «Ապագա չկա՛» «Դիմադրություն» շարժման շտապ հավաքն ԱԺ–ի մոտ. տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Լարսը բաց է Ջհանգիրյանի վերաբերյալ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել. Փաստինֆո «Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակցածների 22,25 տոկոսը, «Ռուսաց լեզվից»՝ 17,2 տոկոսը Փաշինյանը «ՍԴ-ն դրեց իր գրպանը», իսկ Ալիևը՝ «Արցախը գրպանեց», բայց Նիկոլը շարունակում է հետապնդել Թովմասյանների ընտանիքին Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար երկարաժամկետ կտրվածքով Նիկոլը քրեական գործ է ուզում հարուցել լրագրող Անժելա Թովմասյանի դեմ «Վանեցյանը կարող է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, եթե դրանք լինեն». Սոս Հակոբյան. Տեսանյութ Նիկոլի թովմասյանական բզիկները Իսկ դուք գիտեի՞ք, որ Նիկոլի անվտանգության պետ Սաքոն մեդալների քանակով Բրեժնևից առաջ է անցել Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են եղել 50 Cent-ի համերգին. Տեսանյութ Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումն Ուկրաինայում և դրա ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա. քննարկում․ ուղիղ «Նման որոշում կայացնողները պիտակավորվելու են դավաճան պիտակով». Բորիս Մուրազի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երկնիշ «տնտեսական աճի» մութ կողմերը ԱԺ շենքի վրայից հանված է պետական զինանշանը. Տեսանյութ «Ռուսաստանը ԱՄՆ-ի նման իր դաշնակիցներին պատերազմի մեջ չի ներքաշում». Տիմոֆեյ Բորդաչով. Տեսանյութ Բոլորը հերթով զոհաբերվելու են՝ հանուն նիկոլի իշխանության. Տեսանյու ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ՔՊ-ական պատգամավորը տարեկան ստանում է 282 միլիոն դրամ եկամուտ Այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն. Անժելա Թովմասյան Արցախը չի փակել իր լինելիության էջը, պայքարը շարունակվում է․ Սեյրան Օհանյան «Նիկոլ դավաճան» պաստառը` Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի վրա Թագուհի Թովմասյանը հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել․ Ռոբերտ Հայրապետյան Իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելան Փաշինյանը խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է․ Տիգրան Աբրահամյան Ժողովրդի շնորհքն է, որ Ջհանգիրյանը հրաժարական տվեց. շարքը շարունակվում է. Արամ Վարդևանյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան «Դիմադրության շարժման » հանրահավաքը. Տեսանյութ «Վզին դրած» արդարադատություն Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Անժելա Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդո՞ւմ կսկսվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմասնակցի ՏԻՄ համամասնական ընտրություններին Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր» Վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Արթուր Խաչատրյան Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից Մասիսում վրաերթի ենթարկված 7-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար. Գեղամ Մանուկյանի՝ քաղաքական դրդապատճառներով բանտարկված որդուն գրավոր ծանուցագիր են ուղարկել ՊՆ-ից՝ զորահավաքի ներկայանալու համար Իմ քննության ժամանակ Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր քիթը. Գևորգ Պետրոսյան Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից

1918 թ․ Ադրբեջանի հիմնադիրը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ. Հարութ Սասունյան

Իլհամ Ալիևը և ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ անարգում են հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետ կապ ունենալու համար: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն, ադրբեջանցիները երբեք չեն նշում 1918 թվականին անկախ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր հայր Մամեդ Ռասուլզադեի՝ ադրբեջանական լեգեոնի հետ կապված լինելու մասին, որը կռվել է նացիստական Գերմանիայի համար: Նախագահ Ալիևը 2017 թվականի իր ելույթում չհիշատակեց Ռասուլզադեին՝ Ադրբեջանի առաջին Հանրապետության առանցքային դեմքերի անունները նշելիս։

2020 թվականին, երբ Ալիևը Նժդեհին մեղադրեց նացիստ լինելու մեջ, Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ Ռասուլզադեն «սերտորեն գործակցել է նացիստական Գերմանիայի և Նացիստական կուսակցության հետ»։ Փաշինյանը քննադատեց Ալիևին՝ Ռասուլզադեին հերոսացնելու համար: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆեզայիլ Իբրահիմլին 2020 թ. մայիսին խորհրդարանի լիագումար նիստում առարկեց՝ ասելով, որ Փաշինյանի մեղադրանքը «մոլորություն է»։

Մինչ Ալիևը շարունակում է քննադատական մեկնաբանություններ անել Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ, նա խուսափում է ընդունել, որ Ադրբեջանում կան Ռասուլզադեի անվամբ մի քանի փողոցներ և պողոտաներ, նրա արձաններն ամբողջ երկրով մեկ են, իսկ նրա պատկերը՝ փոստային նամականիշերի և թղթադրամների վրա։ Ռասուլզադեի անունով կա նաև համայնքապետարան Բաքվում։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նույնիսկ գոյություն ունի  «Ռասուլզադեի անատոլիական միջնակարգ դպրոց»։

Մարդկանց մեծ մասը տեղյակ չէր լինի Ռասուլզադեի թաքուն կապերի մասին նացիստական Գերմանիայի հետ, եթե չլիներ վերջին պահին նրա կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի առեղծվածային չեղարկումը, որը պետք է հեռարձակվեր Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ 2022 թվականի հունվարի 31-ին՝ նրա ծննդյան 138-րդ տարելիցին։ Սակայն եթերի օրվանից ընդամենը մեկ օր առաջ վավերագրական ֆիլմը չեղարկվեց առանց որևէ բացատրության։ Արդյունքում, ադրբեջանական հեռուստահաղորդման պրոդյուսեր Ֆահրադին Հասանզադեն հայտարարեց իր հրաժարականի մասին։

Եթե Ռասուլզադեի կենսագրական վավերագրական ֆիլմը հեռարձակվեր, ապա այն կարող էր թարմացնել խոսակցությունները նրա աջակցության մասին Հիտլերի ադրբեջանական լեգեոնին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բաղկացած էր 70 հազար զինվորից: Հայկական լեգեոնն ուներ 11․6-33 հազար զինվոր, իսկ վրացականը՝ 30 հազար զինվոր՝ ըստ Վիքիպեդիայի։ Բոլոր երեք լեգեոնների զինվորները ռազմագերիներ էին, որոնք գերեվարվել էին գերմանացիների կողմից: Նրանք բոլորը հույս ունեին, որ Գերմանիայի հաղթանակով իրենց հայրենիքները կազատվեին խորհրդային բռնազաթումից:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Դավիթ Դավիթյանը World Geostrategic Insights-ում գրել է. «Ռասուլզադեն նացիստների հետ հարաբերություններ հաստատեց 1930-ականներին, երբ բնակվում էր Ռումինիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գերմանիայի ներկայացուցիչները Ռումինիայի իշխանություններին ծանուցեցին, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է և խնդրեցին, որ Ռասուլզադեին տրամադրվեն փաստաթղթեր, որոնք թույլ կտան հեշտացնել դիվանագիտական անցումը Բեռլին: Ռասուլզադեի նպատակն էր օգնել նացիստական Գերմանիային նվաճել  Կովկասը  կամ ստիպել Թուրքիային՝ որպես Գերմանիայի դաշնակից, դա անել՝ ճանապարհ բացելով անկախ Ադրբեջանի համար և, հնարավոր է, ոչնչացնելով այն, ինչ մնացել էր Հայաստանից»։

Դավիթյանը հավելել է. «1942 թվականի մայիսին Ռասուլզադեն մասնակցել է նացիստների և կովկասյան մահմեդական գաղթականների ներկայացուցիչների հանդիպումներին և աշխուժորեն հավաքագրել լեգեոններ գերմանական Վերմախտի [Նացիստական Գերմանիայի զինված ուժեր] համար ադրբեջանցի ռազմագերիներից… Հետաքրքիր է, որ Ռասուլզադեն Գերմանիայում մնացել է մինչև 1947 թվականը: Նա ի վերջո բնակվել է Թուրքիայում մինչև իր կյանքի վերջը՝ 1955 թվականը»:

 

Ռասուլզադեի թոռը՝ Ռաիս Ռասուլզադեն, 1999 թվականի Azerbaijan International ամսագրի աշնանային համարում գրեց. «Շատ չանցավ, երբ Հիտլերն սկսեց փնտրել մեկին, որը կներկայացներ իրեն Անդրկովկասյան տարածաշրջանում։ Նա հայերի կամ վրացիների մեջ հարմար որևէ մեկին չկարողացավ գտնել, բայց լսել էր Ռասուլզադեի մասին որպես կրթված և բարեկիրթ անձնավորության»: Նրա թոռան խոսքով, երբ Հիտլերը Բեռլինում հանդիպել է Ռասուլզադեին, խնդրել է նրան ելույթ ունենալ ֆաշիստական գերմանական բանակի ադրբեջանցի զինվորների առջև։

Մի փաստաթղթում (WO 208/4367), որը գտնվում է Միացյալ Թագավորության պատերազմի գրասենյակի արխիվներում, մեջբերում է արված Հիտլերից, որը 1942թ. դեկտեմբերի 12-ին ասել է. «Վրացիները թուրք ժողովուրդ չեն, ավելի շուտ բնորոշելի կովկասյան ցեղ են, հավանաբար նույնիսկ սկանդինավյան արյունով: Չնայած բոլոր բացատրություններին` կամ [Ալֆրեդ] Ռոզենբերգի [նացիզմի գաղափարախոս], կամ ռազմական կողմից, ես նույնպես չեմ վստահում հայերին: Հայկական ստորաբաժանումները համարում եմ նույնքան անվստահելի ու վտանգավոր։ Միայն նրանց եմ համարում վստահելի, որոնք մաքուր մահմեդականներ են, այսինքն՝ իրական թուրքական ժողովուրդներին»։

Իր հոդվածում Դավիթյանը հայտնում է, որ ադրբեջանական I./111 դաշտային գումարտակը «մասնակցել է 1944 թվականի օգոստոսի Վարշավայի ապստամբությունը ճնշելուն, որի հետևանքով զոհվել է մոտ 40 հազար [լեհ] խաղաղ բնակիչ»։

Եզրափակելով՝ Դավիթյանը ադրբեջանցիներին հիշեցրել է հետևյալ ասացվածքը. «Նրանք, ովքեր ապրում են ապակե տներում, չպետք է քարեր նետեն ուրիշների վրա»: Ես կցանկանայի ավելացնել աստվածաշնչյան խրատը. «Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan