Բրյուսելյան կապիտուլյացիան շատ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ինը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Սա շատ նման է նրան, որ ասում էր` եթե Ղարաբաղը չհանձնենք, Հայաստանը կործանվելու է․ քաղաքագետ
Հայկական կողմն ամբողջությամբ վերախմբագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ի վնաս Հայաստանի և ի վնաս Արցախի. Բոզոյան
Փաշինյանը երկիրը տանում է մեծ պատերազմի. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Համ էլ պարզ է, թե ռուսներին խի չի սիրում, սիրտն Իզմիրում բանվորություն է տենչում
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, Բրյուսելում Շառլ Միշելի հայատարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանն այնտեղ համաձայնել է շատ ավելի վատ կապիտուլյացիայի, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր: Մասնագետի խոսքով, այդ կապիտուլյացիան նման է նրան, որը Գերմանին ստորագրեց 1945 թվականին:
Բոզոյանի խոսքով, ապագա իշխանության պայմաններում այն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են Փաշինյանին՝ ուժայիններից մինչեւ շարքային քաղաքացիներ, պետք է անհատական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ փաստացի նրանք ոչնչացնում են հայ ժողովրդի ապագան ու անվտանգությունը: Բոզոյանը շեշտում է՝ Փաշինյանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ավտոնոմիային Ադրբեջանի կազմում՝ անգամ ոչ տարածքային ավտոնոմիային, ինչի մասին Ադրբեջանը խոսում էր մինչեւ Մադրիդյան սկզբունքները՝ 90-ական թվականներին:
Մանրամասները՝ տեսանյութում: