Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել․ Մետաքսե Հակոբյան Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
14
«Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Պատերազմ Արցախում
Բերձորը, Աղավնոն ու Սուսն ադրբեջանին է հանձնվում Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը․ Գրիգորյան Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել․ Մետաքսե Հակոբյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ի՞նչ կա օգոստոսի 26-ին, որ սենց շտապեցնում են նիկոլենք ու թուրքերը․ Տիգրան Քոչարյան Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայան Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68 Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել. Տիգրան Աբրահամյան ՔՊ կադրային բանկը սնան՞կ է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Բրյուսելյան երրորդ ռաունդը՝ հայկական ֆիասկո. ի՞նչ արձանագրեցին Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունները

«Էական առաջընթաց», «աննախադեպ բեկում». ադրբեջանական ու արևմտյան աղբյուրներում առանձնակի ոգևորությամբ են քննարկվում Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև շուրջ 5 ժամ տևած բանակցային երրորդ ռաունդի արդյունքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգևորության առիթ չկա, ակտիվություն է միայն արևմտամետ շրջանակներում, որոնց համար կարևորը գործընթացից Մոսկվայի դուրսմղումն է ու Բրյուսելի դիրքերի ամրապնդումը: Նախօրեի հանդիպումն այս խնդիրը կարծես վերջնականապես լուծեց կամ գոնե ստեղծեց նման տպավորություն այս փուլում: Դա են խոստովանում նաև ռուսաստանյան փորձագիտական շրջանակները: Սակայն, թե ինչ ստացան Հայաստանն ու Արցախն այս բանակցություններից, հայաստանյան հանրության համար անհասկանալի է մնում:

Ինչպես հայտնի է, բանակցությունների արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրապարակեց բանակցությունների արդյունքների մասին 4 կետանոց հաղորդագրություն, հանդիպումն ընդհանուր առմամբ որակելով անկեղծ ու արդյունավետ: ԵՄ-ն վերջին բանակցություններով հաստատեց իր դերը սահմանազատման, ապաշրջափակման գործընթացներում, որոնք ամիսներ առաջ լիովին մոսկովյան հովանու ներքո առաջմղվող գործընթացներ էին, ինչպես նաև ԵՄ-ն շարունակեց կողմերին Խաղաղության պայմանագիր ստորագրելուն նախապատրաստելու գործընթացը, միևնույն ժամանակ նախանշելով, որ այս միջնորդական ուղին կողմերին խոստանում է տնտեսական զարգացում ԵՄ ներդրումների և աջակցության փաթեթների շնորհիվ:

Ըստ ամենայնի, պատահական չէ, որ Փաշինյան-Միշել վերջին հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում կրկին նշվում է 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման մասին: Այստեղ հարկ է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի ԱԺ հայտնի ելույթն այն մասին, որ միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը: Իրականում, թե դեպի ուր են իջեցրել Արցախի կարգավիճակի նշաձողը ՀՀ իշխանությունները, հանրությունը միայն պետք է ենթադրություններով առաջնորդվի, քանի որ կարգավիճակի հարցում հստակ տեսլական ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում, իսկ հրապարակային տեքստերի տողատակերում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրությունն է:

Ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Դրան վերաբերող թույլ ձևակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

Այսինքն՝ հայկական կողմը հրաժարվել է խոսել նաև չհստակեցված կարգավիճակի մասին, որի մասին հիշատակում ևս չկար հայկական կողմի հաղորդագրություններում: Ընդհանուր առմամբ Միշելի ձևակերպումը դիվանագիտական բառապաշարի հավելյալ «թարգմանության» կարիք չունի, քանի որ օգտագործված է միմիայն «Ղարաբաղ» անվանումը, որը լիովին տեղավորվում է գործընթացի ադրբեջանական մոտեցման շրջանակում: Հատկանշական է, որ չկար հայտարարությունում որևէ հղում հետպատերազմյան ռուսական միջնորդությամբ ձեռք բերված երեք եռակողմ փաստաթղթերին, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին:

Հայաստանում փորձագիտական հանրությունը՝ բրյուսելյան բանակցությունների արդյունքները տապալված, իսկ ադրբեջանական կողմը՝ բեկումնային է որակում, համարելով, որ Միշելի հայտարարությունը լիովին կառուցված էր ադրբեջանական թեզերի ու ադրբեջանահաճո ձևակերպումների վրա: Առանձնահատուկ ոգևորությամբ է նշվում հատկապես «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումը: Ավելին, ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնք 44-օրյա պատերազմից հետո ամեն կերպ մերժում էին արևմտյան որևէ միջնորդություն կարգավորման գործընթացին, այսօր բրյուսելյան հարթակն անվանում են անայլընտրանք դիվանագիտական հարթակ Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացի համար:

Զուգահեռաբար տեղեկացնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ու ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, hեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հետաքրքրականն այստեղ այն է, որ Երևանը Մոսկվայի հետ քննարկում է վերոնշյալ երեք փաստաթղթերը, իսկ Բրյուսելի հետ՝ ապրիլի 6-ի և մայիսի 22-ի փաստաթղթերը, այսինքն՝ Երևանն ունի փաստաթղթային երկու օրակարգ, ինչը նոնսենս է:

Հարցին, թե ի՞նչ խնդիր լուծեց բրյուսելյան երրորդ ռաունդը, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում պատասխանեց, որ ակնհայտորեն գլխավոր խնդիրն այն է, որ գործընթացն իր բոլոր բաղադրիչներով զարգանա ԵՄ հովանու ներքո, որի դիմաց Բրյուսելը կոնկրետ խոստումներ է տալիս:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է՝ ելնելով օբյեկտիվ հանգամանքներից: «Սակայն, կարծում եմ, սա գործընթացի վերջը չէ, և Մոսկվան եթե կորցրել է իր միջնորդական դիրքը, ամեն պահի կարող է վերականգնել: Ակնհայտորեն Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է: Գլխավոր կետն էլ այն է, որ միևնույն է՝ հակամարտությունը երկարաձգվող է, և ամեն դեպքում շուտ լուծումներ չեն լինելու առաջիկայում»,- նկատեց նա:

Կարգավիճակի հարցը, նրա խոսքով, այդքան էլ հեշտ լուծելի չէ, որքան կարող է թվալ:

«Կարող է ինչ-որ հայտարարություն լինել ադրբեջանամետ կամ հայամետ, բայց խնդրի էությունը բարդ է, լուծումները՝ ևս, Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները, և նրանցից այսօր շատ բան է կախված: Կարգավիճակի հարցը կդրվի Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը, բայց դա կարող է փոխվել աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների հետևանքով»,- նկատեց նա:

Իսկ Երևանը, նրա խոսքով, փորձում է մանրևել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են:

«Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին՝ պարզ կդառնա առաջիկայում»,- նկատեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan