Ուժգին երկրաշարժ Չինաստանում (Տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Սինցզյան-Յուգուր շրջանում երեկ երեկոյան ուժեղ երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6.5 մագնիտուդ։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ, որին հետևել է 770 հետցնցում։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 175 մարդ։ CNN-ի փոխանցմամբ՝ մահացածներից 5-ը զբոսաշրջիկներ են, ովքեր գտնվում էին լրջորեն վնասված «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային համալիրում։
CCTV-ն էլ հայտնել է, որ փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել, և ներկա պահին փրկարարներն աշխատանքներ են իրականացնում՝ վերջիններիս դուրս բերելու համար։