Աննա Հակոբյանը արտերկրում էլ է թիկնապահներով ման գալիս, իսկ օրն ավարտել է Միջերկրականի ափին գտնվող ռեստորանում Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան Այդ մարդուն հարց տալ ու ակնկալել իրականության մոտ պատասխան կարող է լինել միայն այն դեպքում, երբ քրեականացված լինի պետական այրի սուտ խոսելը
28
Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 51 Մինչ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է քարոզում, Ադրբեջանի նախագահն հայտարարում է բանակի թվաքանակի մեծացման մասին և սպառնում Հայաստանին Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Նիկոլ Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարը կմնա ազատության մեջ Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պիտի պաշտոնապես հայտարարեր, որ հանձնում է Բերձորը (Լաչին) և Աղավնոն, որ հայերը հասկանային՝ հանձնում է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ Աննա Հակոբյանը արտերկրում էլ է թիկնապահներով ման գալիս, իսկ օրն ավարտել է Միջերկրականի ափին գտնվող ռեստորանում Այս տեմպերով Պերֆեկտների հարցերին էլ կպատասխանի Լարսում առաջացած ֆորս-մաժորային իրավիճակը հերթական լրջագույն հարվածն է հայ արտահանողի համար․ Հռիփսիմե Ստամբուլյան Գյուղմթերքի վնասը կարող է չափվել 100-ավոր տոննաներով, հայ մատակարարները կարող են տուգանվել. Ապիկյան Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել Ասուլիս ես անում, որ ի՞նչ ասես, ո՞ւմ ասես, երկրի 54 լրատվամիջոց քեզ հարց չունի, մերժում են ու մերժում Զինվորի տան տղաներից Հարությունը նվագում է Վլադիմիր Սպիվակովի համար. Տեսանյութ Ֆուտբոլից հեռու մարդիկ նշանակվել են ղեկավար ու քանդում են ոլորտը հիմնովին. Պողոսյան Ջհանգիրյանի խոսքերը ընդդիմությունը համարում է «իշխանությունը պահելու հանցավոր նպատակի» ապացույց. Տեսանյութ Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի «Մի օր ամենքս էլ հոգնում ենք՝ չհասկացված լինելուց, անլուծելի հարցերի լուծումը փնտրելուց»․ Նազենի Հովհաննիսյան Ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց Եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացածի հայր Բերձորը (Ավդալար) եղել է ԼՂԻՄ կազմի մեջ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու ժամանակ, նրա հանձնումը լուրջ անվտանգային խնդիր կառաջացնի. Արցախի ԱԺ պատգամավոր Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում Առաջին անգամ հրապարակվող այս կադրերը պատմում են 1990-ականներին խոշտանգված 16-ամյա հայ տղայի մասին. Տեսանյութ 18+ Հերթական ՔՊ-ական պատգամավորը վայր է դնում մանդատը Այո իմ եղբայրը սպանության օրը եղել է ծեծի միջադեպի վայրում, բայց չի հարցաքննվել. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյան. Տեսանյութ Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ Փաշինյանը քավորին, Նազելի Բաղդասարյանին և ևս 18 հոգու գործուղում է Լիոն Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպաններ Ստեփանակերտում խնջույքի սեղանի շուրջ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. Արցախի դատախազություն Եթե իմ երկրի ղեկավարը դավաճանություն է արել, դա պետք է պարզվի. սա պարզ գրպանահատման դեպք չէ´. Տեսանյութ Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Մոտեցել են Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելու սահմանին 130 ՏԱՐԻ ԱՆՑ,ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ Աշոտ Խաչատուրյանցը հրաժարվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնից Նամակ ԳԹԿ-ին՝ անհամբեր իր գնահատականին սպասող դիմորդից Ծնողները Փաշինյանի դեմ քրգործ են ուզում հարուցել Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա,նման քրգործ կա. Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 012 977 պատվաստում Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 51 Դատավորներն առաջադրվել են այն կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս ղեկավար է․ «Հայաստան» խմբակցություն Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում Պատգամավորը լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է. Տեսանյութ Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը հորդառատ անձրեւների պատճառով. ՌԴ Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից. Վահե Հովհաննիսյան Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը բավարար վիճակում է, մյուսը՝ ծայրահեղ ծանր Իրանցին փորձել է Հայաստանից թմրամիջոց ուղարկել Ավստրալիա. ԱԱԾ. Տեսանյութ Մինչ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է քարոզում, Ադրբեջանի նախագահն հայտարարում է բանակի թվաքանակի մեծացման մասին և սպառնում Հայաստանին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում 6 դատավորների ընտրության հարցն է. Տեսանյութ Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Կփակվի Ազատության պող.-Դ. Անհաղթի փող. տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող.-Ազատության պող. ուղղությունը

Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ներքաղաքական դաշտում ընթացող բուռն զարգացումները և իշխանափոխության հասնելու համար ընդդիմության նախաձեռնած տևական պայքարը շատ հաճախ նաև միջազգային կենտրոնների ուշադրությանն են արժանանում։ Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան, տիկին Լին Մ. Թրեյսին իր հարցազրույցում նշել էր, թե իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ըստ էության, այսպիսի ձևակերպում ունեցող դիվանագիտական խոսքի մեջ ուշագրավ բացահայտումներ կան։ Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է դեսպանը միայն 2018 թվականը և 2021 թվականը հիշատակում, չէ՞ որ ակնհայտ է՝ այլ տարիների ևս Հայաստանը ժողովրդավարական արժեքների տեսանկյունից ձեռքբերումներ ունեցել է։ Դիվանագիտական խոսքում պատահական ձևակերպումներ չեն լինում: Թերևս դիվանագետը անթաքույց ցույց է տալիս, որ 2018 թվականի բողոքի ցույցերն ու իշխանափոխությունն Արևմուտքի սրտով էր, ինչպես նաև խոստովանում, որ իրենք էին օժանդակել դրանց կազմակերպմանը։ Իսկ 2021 թվականի հիշատակումը թերևս նշանակում է, որ պատերազմից հետո տեղի ունեցած խայտառակությունը համապատասխանում էր իրենց ցանկությանը, դրա համար էլ շարունակում են պաշտպանել իրենց շահերը սպասարկող Փաշինյանին։

Ստացվում է, որ ԱՄՆ-ը ոչ թե ծանր վիճակում գտնվող Հայաստանին կամ մեր երկրի անվտանգային ու տնտեսական վերականգնմանն է աջակցում, այլ ժողովրդավարության քողի ներքո ոչ անաչառ վերաբերմունք է դրսևորում և փաստացի խառնվում ՀՀ ներքին գործերին՝ սատարելով կոնկրետ ՀՀ իշխանություններին։ Իսկ, օրինակ՝ Ռուսաստանից տարբեր մակարդակներով հնչող հայտարարություններում նշվում է, որ կատարվողը Հայաստանի ներքին գործն է, և իրենք չեն խառնվում։ Սա՝ իմիջիայլոց, սոսկ որպես արձանագրում: Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, թե Հայաստանը պարտության հասցրած ու մեր պետության դիրքերը միջազգային արենայում թուլացրած, հեղինակությունը գետնին գցած ղեկավարն ինչպե՞ս կարող է շարունակել բացահայտ աջակցություն վայելել արտաքին ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի կողմից։

Թերևս Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ոչ թե սպասարկել մեր երկրի շահերը, որի դեպքում ինքը պատերազմից հետո հեռացած կլիներ՝ դաշտը թողնելով ավելի պատրաստված գործիչների, չպարտված գործիչների, այլ տարբեր ձևերով գոհացնել արտաքին ուժերին և նրանց Հայաստանի հաշվին աջ ու ձախ խոստումներ տալը։ Եվ պատահական չէ, որ արևմտյան տարբեր ուժային կենտրոններ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանն աղետալի վիճակի հասցրած Փաշինյանին։ Ավելին, անգամ Ադրբեջանից են պարբերաբար հնչում Փաշինյանին ձեռնտու հայտարարություններ, որոնց դեպքում թիրախավորվում են Հայաստանի ընդդիմադիր ուժերը և ներկայացվում որպես ռևանշիստներ։ Երեկ էլ Չավուշօղլուն օգնության հասավ Փաշինյանին. «Հայաստանի իշխանությունները երկրի ներսի ռադիկալ ուժերի և Սփյուռքի կողմից ճնշման տակ են»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, բացարձակ ավելորդ են:

Ամենատարօրինակն այն է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում ոչինչ չի ասում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, քաղբանտարկյալների առկայության և այլ հակաժողովրդավարական երևույթների մասին։ Եթե այդպիսի երևույթների մի 10-20 տոկոսը լիներ, օրինակ՝ 2018 թվականից առաջ, ապա Արևմուտքի երկրները և արևմտյան կողմնորոշում ունեցող «իրավապաշտպանները» միանգամից վայնասուն կբարձրացնեին։ Ճիշտ է, նա երեկ «Մարիոթում» փորձեց մի քիչ «սվաղել» այս թեման՝ նշելով, թե ինչ-ինչ «մտահոգություններ» կան, բայց և անմիջապես էլ մատ թափ տվեց ցուցարարների վրա: Մյուս կողմից էլ՝ փաստերով ենք համոզվում, որ ՀՀ իշխանությունների համար ժողովրդավարությունն ընդհանրապես արժեք չունի։

Այն լոկ խոսքերի համար է։ Օրինակ՝ նրանք կարող են իրենց թույլ տալ ողջ աշխարհի առաջ դատարանները շրջափակելու ու նրանց աշխատանքը խոչընդոտելու գործընթաց ուղղորդել ու վերջնարդյունքում այդ ամենը մարսել։ Իսկ աշխարհում ժողովրդավարական արժեհամակարգի տարածման դիրքերից հանդես եկող գերտերությունն ու իր դեսպանը 2018 թվականից սկսած աչք են փակում Փաշինյանի հակաժողովրդավարական քայլերի առաջ։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ բազմաթիվ արտաքին դերակատարների, այդ թվում՝ Արևմուտքին ձեռք չի տալիս, որ Հայաստանում իշխանության գան ազգային ուժեր, քանի որ այդ ուժերը, միայն Հայաստանի շահերը սպասարկելով, կարող են խափանել Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացրած սցենարները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan