Ժողովրդավարության դասեր․ ժողովրդավար Արցախն ընդդեմ բռնապետական ԱՄՆ-ի. Արցախում մահապատիժ չկա. ԱՄՆ-ում մահապատիժ կա

Դիտել նաև
Հայաստանի բնապաշտական աղանդներն արդեն «նաեզդներ» են անում այնպիսի հասկացությունների, տերմինների վրա, որոնք օգտագործվում են քրիստոնեության մեջ և ՀԱԵ ծեսերում
Ընդդիմության ցույցերին մասնակցող փոխոստիկանապետին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում. Տեսանյութ
Շատերի ուղեղներում չի տեղավորվում, թե ինչպես է էսքան պղծությունից ու դավաճանությունից, ակնհայտ թուրքին ծառայելու ապացույցներից հետո, մարդիկ կան, որ կույր են դեռ
Եվ այսպես, Թուրքիային, Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հայաստանի դավաճաններին միանում է Կանադան, որը հաջողությամբ վարի տվեց ու մինչև հիմա վարի ա տալիս իրանց երկրի իրական տիրոջը
Ժողովրդավարության դասեր․ ժողովրդավար Արցախն ընդդեմ բռնապետական ԱՄՆ-ի
Արցախը 28 տարիների ընթացքում ունեցել է 4 նախագահ, նախագահի մեկ պաշտոնակատար։ Նրանցից 4-ը անկուսակցական, մեկը՝ Ազատ հայրենիք կուսակցությունից։ Արցախում հնարավոր է լինել նախագահ առանց կուսակցական պատկանելության։
ԱՄՆ-ն 28 տարիների ընթացքում ունեցել է 5 նախագահ։ Երեքը դոմկրատական կուսակցությունից, 2-ը հանրապետական։ ԱՄՆ-ում հնարավոր չի այլ կուսակցությունից նախագահ դառնալ, առավելևս անկուսակցական լինելով նախագահ դառնալ։
Արցախում նախագահին ընտրում է ժողովուրդը։
ԱՄՆ-ում նախագահին իբր ժողովուրդն է ընտրում, սակայն վերջնական որոշումը ընտրող կառույցի է պատկանում։
Արցախի Ազգային ժողովում այս պահին 4 կուսակցություն է ներկայացված։
ԱՄՆ կոնգրեսում՝ 2։
Արցախում մահապատիժ չկա։
ԱՄՆ-ում մահապատիժ կա։
Արցախում, երբ հայ սպանող Ադրբեջանցի դիվերսանտ են բռնում, փաստաբան են տրամադրում ու դատարանով ապացուցում են մեղքը, նոր վճիռ կայացնում։ Եվ չեն խոշտանգում նրանց։
ԱՄՆ-ի Գուանտանամոյի բանտում առանց դատի, առանց մեղքն ապացուցելու, առանց փաստաբանի մարդկանց գցում են բանտերը, խոշտանգում, նվաստացնում,ատ դեպքերում հասցնում մահվան։ Նույնն անում են այն երկրներում, որոնք օկուպացրել են, ամենահայտնիներից՝ Իրաքում Աբու Ղրայբ բանտը։
Արցախում միշտ հայեր են ապրել։
ԱՄՆ կոչվող տարածքում ապրել մայրցամաքի բնիկ ցեղեր, որոնց ցեղասպանել են այժմ ամերիկացի կոչվողները։
Արցախը վերջին 31 տարիներին պաշտպանվել է բռնապետական Ադրբեջանից։
ԱՄՆ վերջին 31 տարիներին ռմբակոծել, դավադրություններ է կազմակերպել ու աղետներ ստեղծել Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Յեմենում, Ուկրաինայում, Վրաստանում,
Արցախը զանգվածային ոչնչացման զենք չունի։
ԱՄՆ զանգվածային ոչնչացման զենք է կիրառել մի քանի անգամ, ամենահայտնին՝ Հիրոշիմայում ու Նագասակիում։
Արցախում ստրկատիրություն չի եղել։
ԱՄՆ-ում ստրկատիրություն եղել է։
Արցախում ռասիզմ չի եղել։
ԱՄՆ-ն դեռևս ռասիստական պետություն է։
Այս ամենով հանդերձ, ԱՄՆ ճանաչված պետություն է, Արցախը՝ չճանաչված, բայց ժողովրդավար։
Սիրելի Արցախ, սովորեցրու Ամերիկային ժողովրդավարության արվեստը։ Իրանց երեսպաշտպաններին էլ։
Լուսանկարում ամերիկացի զինվորականները «ժողովրդավարություն» են սովորեցնում իրաքցիներին Ալ Աբու Ղրայբ բանտում:
Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
