Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց

Դիտել նաև
ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո․ Փաշինյանը՝ դեսպանին
Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում է
ԱՄՆ դեսպանը հանդիպման է հրավիրել Սեյրան Օհանյանին եւ Արթուր Վանեցյանին
Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Իրանի դեսպան
Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիզոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ն ունեցել է դիվանագիտական համարանիշներ։