Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց
Դիտել նաև
Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
Մեր մտքերը հատկապես ԼՂ մեր 150 000 հայրենակիցների հետ են․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ»
Ադրբեջանական կողմը չի փոխում մոտեցումը ՀՀ-ով անցնող երթուղու վերաբերյալ․ իրանցի վերլուծաբան
Էդմոն Մարուքյանը կազատվի՞ պաշտոնից... «Նա ո՞վ է վաբշե». «Հրապարակ»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիզոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ն ունեցել է դիվանագիտական համարանիշներ։