Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է

Դիտել նաև
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը
Փաշինյանը և Իրանի նախագահը ԼՂ հարցն են քննարկել, պայմանավորվել են փոխադարձ այցեր ունենալ
Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
Միջադեպ է արձանագրվել Իրանի եւ Ադրբեջանի սահմանագծում, որի ժամանակ մեկ ադրբեջանցի է սպանվել։ Այս տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի պետական սահմանապահ ծառայությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, որի ժամանակ էլ Իրանի սահմանապահները սպանել են նրան։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, իսկ մարմինը փոխանցվել է երեկ։ Ադրբեջանը հայտարարել է, թե դիմել են իրանական կողմին՝ միջադեպի վերաբերյալ քննություն իրականացնելու ու արդյունքների մասին տեղեկացնելու համար։