Սորոսի (Սասնա) ծռերը, որոնք ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՆ ՍՊԱՆԵԼ, դատարանի կողմից կայացված վճռից հետո էլ շարունակում են մնալ ազատության մեջ
#ԻնչուԵնՆիկոլներըՄարդասպաններինԱզատությանՄեջԹողնումԱնմեղներինԿալանավորում
Հենց նիկոլները եկան իշխանության, Հայաստանում մարդասպանները հայտնվեցին ազատության մեջ, իսկ շատ ավելի մեղմ հանցանքի մեջ սարքած գործերով կասկածվող կամ լրիվ անմեղ մարդիկ սկսեցին կալանավորվել:
Սորոսի (Սասնա) ծռերը, որոնք ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՆ ՍՊԱՆԵԼ, դատարանի կողմից կայացված վճռից հետո էլ շարունակում են մնալ ազատության մեջ։
Երևանի կենտրոնում մարդու վրա կրակած Գռզոյի եղբայրն ազատ է արձակվել:
Նիկոլն ու իր շքախումբը Երևանի կենտրոնում քշել են ~ 200 կմ/ժ արագությամբ հարյուրավոր ականատեսների, այդ թվում՝ իմ աչքի առաջ: Երբ տեսա, թե ինչ արագությամբ են քշում, միանգամից մտածեցի, որ հիմա մեկին կսպանեն ու ցավոք, այդպես էլ եղավ, Նիկոլն ու իր մարդիկ մի հղի կնոջ սպանեցին։
Ու կրկին, մարդասպանն այժմ ազատության մեջ է։
«Արցախ» երգը գրած գեղեցկուհի Սոսեին սպանել են Երևանի կենտրոնում, նրան այնպես են հարվածել, որ նա օդ է թռել և օդում 2 անգամ պտտվել... այսինքն՝ արագությունը շատ մեծ է եղել: Նրան վրաերթի ենթարկողն ու կյանքը խլողը երկրի գլխավոր սատանիստի` նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օգնականի եղբայրն էր։ Մարդասպանին անմիջապես ազատ են արձակել, իսկ եղբոր պաշտոնը նիկոլը բարձրացրել է, շատ յուղոտ աթոռ է տվել։
Մյուս կողմից էլ նիկոլն ու իր շքախումբը սկսեցին բանտարկել բոլոր նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն, իսկ այդպիսիները շատ են, քանի որ նիկոլականները մեր թշնամիների շահերն են սպասարկում մեր իսկ երկրում։
Տավուշի գյուղեդից մեկում աշխատանքից ազատեցին միակ գինեկոլոգին, ով դեմ էր Նիկոլին։
Նույն Տավուշում քրեական գործ հարուցեցին մի բժշկի դեմ, ով անշահախնդիր օգնում, վիրահատում ու բուժում էր գյուղերից եկած կարիքավոր մարդկանց։ Նա հայրենասեր մարդ է, նիկոլիզմին դեմ է: Ու քրեական գործ սարքեցին այն բանի համար, որ նա անվճար վիրահատել է մի գյուղացու, ով վիրահատության գումար չի ունեցել. «Ասում են՝ մեծ վնաս ես տվել պետությանը, առանց փողի վիրահատել ես»։ Բժիշկը ասել էր, որ սահմանամերձ Պառավաքար գյուղում ապրող մարդը փող չուներ վիրահատության համար, որ ինքը պատրաստ էր վճարել այդ վիրահատության համար և որ քրեական գործ հարուցելու կարիք չկա։
Բայց ոչ... հիմա մարդկանց վիրահատելու ու բուժելու փոխարեն, իսկ այնտեղ բժիշկների ահռելի պակաս կա, բժիշկին դատարանի այս դահլիճից քարշ են տալիս մյուսը...
Իջևանի գլխավոր նիկոլներից Տավուշի մարզպետն ուղիղ ասել էր Բերդի քաղաքապետին. «Դու բանտ կգնաս, որովհետև դու դուրս չես եկել նիկոլին դիմավորելու»: Ու նա արդեն 6 ամիս է՝ բանտում է։ Գործն այսպես են արել. չգիտեմ քանի տարի առաջ քաղաքապետի ինչ-որ բարեկամ այնտեղ ինչ-որ բան է կառուցել ու ցանկապատն այնտեղ չի եղել, որտեղ պիտի լիներ (ավելի շատ հող է վերցրել կամ նման մի բան): Արդյունքում քաղաքապետը պետք է հեռացներ այդ ցանկապատն ու տուգաներ հարազատին։ Չէր արել…
Եվ ես կարող եմ բազմաթիվ պատվերով սարքած գործերի, անարդարությունների, անհամաչափ պատիժների օրինակներ բերել...
Սա ինչի՞ մասին է խոսում:
Խոսում է նրա մասին, որ նիկոլների համար «հայերի դեմ հանցագործությունները» դա պրոպլեմ չի բոլորովին, նիկոլների համար մեկ խնդիրը հայրենասեր հայերին իզոլացնելն է և ճնշելը …
Վերջին ամենաթարմ օրինակը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորումն է 2 ամսով: Այսինքն, էս նիկոլական ռեժիմի համար նա ավելի վտանգավոր է, քան ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ, որոնք ազատության մեջ են:
Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից