Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, շրջել թշնամանքի էջը. Ալիև

Դիտել նաև
Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու քայլն ուղղված է ընդդիմադիրներին ընտրած մարդկանց. Տեսանյութ
Իլհամ Ալիև. «Մինսկի խումբը վերականգնելու ՀՀ-ի փորձերը կործանարար են խաղաղ գործընթացի համար»
«Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնում. Ալիև
Ալիևն ու Հասանովը կրկին սպառնում են. ինչո՞վ է զբաղվում Հայաստանը
Ալիևը՝ Արցախի կարգավիճակի մասին. Տեսանյութ
Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպմանը։
«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։
Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», – Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։