Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Դիտել նաև
Իրավիճակը դառնում է օրհասական․ «Հոգևոր Հայաստան»
Ի՞նչ եք խորացել, զինվոր է. Խորհրդում կքննարկեն զինվորին հուղարկավորելու հարցը
Առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը
Սպանվեց Սարգիս Զեյթլյանը՝ Հայոց պետականության դերի ու կարևորության մասին բարձրաձայնող եզակի հայ քաղաքական գործիչը
«Հոգևոր Հայաստանի» համաժողովը (տեսանյութ, ֆոտոշարք)
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր: