Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Թեհրանը կարող է և չիջեցնել գինը

Դիտել նաև
Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից. Վահե Հովհաննիսյան
Ցավալի է, բայց մենք եռագույն դրոշը փոխարինել ենք սպիտակ դրոշով․ Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ
Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարների մասի
Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց. Վահե Վովհաննիսյան
ՀՈՒԼԻՍԻ 1-Ը պիտի չեղարկվի՛. պիտի հասնե՛նք դրան․ դա արմատապես կձախողի մեր հայրենիքի այդ հատվածի հանձնման Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը
Այսօր Իրանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների պսևդո-նախարարը պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանից Հայաստան բիտումը պետք է հասցվի ավելի ցածր գնով: Պատճառաբանումը պարզ էր՝ Հայաստանում արագ տեմպերով զարգանում է ասֆալտի գործը, իսկ բիտումի բարձր գինը «որոշակի դժվարություններ է առաջացնում»:
Էս մարդիկ այդպես էլ չսովորեցին աշխատել արտաքին աշխարհի հետ: Այդպես էլ չհասկացան՝ ինչ բան է արտաքին հարաբերությունները, դիվանագիտական խոսույթը:
Նախ՝ նման գնային հարցեր ընդհանրապես չի կարելի քննարկել բաց հանդիպումների ժամանակ՝ մեդիաների ներկայությամբ: Դրանք խիստ կոմերցիոն բնույթի հարցեր են, որոնք ենթադրում են բացառապես կուլուարային քննարկում: Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Թեհրանը կարող է և չիջեցնել գինը:
Մյուս կողմից, պարադոքսը նրանում է, որ հայատյաց ռեժիմը զիջել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կմ հատվածը թշնամուն, պարալիզացրել այդ ուղղությամբ հայ-իրանական բեռնափոխադրումները, չի կարողացել հավուր պատշաճի ապահովել այլընտրանքային ճանապարհի տեխնիկական անվտանգությունը, ձախողել է բազմաթիվ հայ-իրանական նախաձեռնություններ, պամտության գիրկն ուղարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, խաղեր է տալիս Թեհրանի թշնամիների հետ, ու այդ ամենից հետո պահանջում է Թեհրանից գին իջեցնել Հայաստան մատակարարվող բիտումի համար:
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից