Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Թուրքիան մերժում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա

Առաջին հայացքից այս երկու խնդիրները իրար հետ որևէ կապ չունեն: Ավելին, ՆԱՏՕ-ի կուլիսներում խոսում են այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «շփոթել է եվրոպական այս կառույցը թուրքական բազարի հետ» և փորձում է էժանագին առևտուր անել, միաժամանակ բանակցելով և Վաշինգտոնի, և Մոսկվայի հետ:

Մյուս տեսակետն էլ այն է, թե Էրդողանը փորձում է ձգձգել այս խնդիրը, որպեսզի ցույց տա Մոսկվային, թե կարող է անաչառ միջնորդի դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Անուղղակի այս վարկածը հաստատեց նաև Եվրոմիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, վերջերս հայտարարելով, որ «...Թուրքիան այն եզակի երկրներից է, որ կարող է ստանձնել այդ դերակատարումը Մոսկվայի և Կիևի միջև...»:

Սակայն անսպասելիորեն Էրդողանի այս պահվածքի մասին իր տեսակետն հայտնեց թուրքական  Haber 7 կայքը, նշելով, որ իր այս առաջարկությամբ Էրդողանն իրականում իր հեռուն գնացող ծրագրերի մասին է մտածում:

Ըստ այդ կայքի, ռուս-ուկրաինական պատերազմը էականորեն փոխելու է եվրապական թատերաբեմի ողջ քաղաքական և անվտանգային ճարտարապետությունը: Եթե ռուսները քաղաքականապես պարտված դուրս գան այս պատերազմից, նշում է թուրքական պարբերականը, ապա ՆԱՏՕ-ում շեշտակիորեն մեծանալու է Մեծ Բրիտանիայի կշիռը: Վերջինիս ակտիվ աջակցելու են Լեհաստանը, բալտյան և արևելաեվրոպական երկրները, գումարած պատերազմից «չպարտված» դուրս եկած Ուկրաինան:

Այս պարագայում, նշում է պարբերականը, ԱՄՆ-ն կարող է կանխամտածված ձևով զիջել իր դիրքը Մեծ Բրիտանիային եվրոպական թատերաբեմում, որպեսզի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի չմտնի: Բացի այդ, ԱՄՆ-ն պարտավորվածություններ ունի նաև Հունաստանի, քրդերի և արաբական երկրների նկատմամբ, ինչը թույլ չի տալու նրան բացահայտ աջակցել Թուրքիային: Մինջդեռ Մեծ Բրիտանիայի գերիշխության պարագայում, էապես կարող է մեծանալ Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում, որպես նրա հարավային մասը: Բացի այդ, եթե Ռուսաստանի դեմ ճնշումներ սկսվեն և հյուսիսից, և հարավից, ապա Մոսկվան ստիպված զիջումների է գնալու, թե Մեծ Բրիտանիային, և թե Թուրքիային: Բացի այդ, Անկարան մեծ հնարավորություն ունի շեշտակի մեծացնել իր ազդեցությունը Կենտրոնական Սսիայի թուրքալեզու պետությունների և Ադրբեջանի վրա, ինչը նույնպես կթուլացնի Մոսկվային, էապես փոքրացնելով նրա մանևրի հնարավորությունները:

Հենց այդ տեսանկյունից դիտարկելով, նշում է թուրքական պարբերականը, Էրդողանը փորձելու է իր խաղը խաղալ, փորձելով մեծացնել իր ազդեցությունը ՆԱՏՕ-ում: Սակայն, շարունակում է պարբերականը, Էրդողանը իր վերջնական ընտրությունը կատարելու է, տեսնելով թե նժարի որ կողմն է լինելու ուժը:

Քանզի, եթե նա սխալ ընտրություն կատարի, ապա դա կարող է ճակատագրական դառնալ իր համար:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan