15 տարուց ավելի փորձում եմ բացատրել, թե ինչ կարգի վնասակար է «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում

Դիտել նաև
Հայաստանը նման է մեծ հսկայի, որի սիրտը Երևանում է, ձեռքերն՝ Ալեքսանդրապոլում, գլուխը՝ Ղարաբաղում, իսկ ոտքերը՝ Դիարբեքիրում ու Սև ծովում
Վերադարձ ստալինյան ժամանակներ
Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու ինքնասպան քծնանքը․ Լիլիթ Գալստյան
Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից. Խաղաղությու՞ն, թուրքի՞ հետ
Ուղիղ 29 տարի առաջ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի հետ
15 տարուց ավելի փորձում եմ բացատրել, թե ինչ կարգի վնասակար է «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում։
Ինձ հաճախ ասում էին. «Դե հիմա լրատվամիջոց է...»։ Ընդ որում շատերն այսօր էլ չեն հասկանում, որ այն հայկական լրատվամիջոց չէ, այլ ամերիկյան է, ու նույնիսկ լրատվամիջոց էլ չէ, այլ լրատվամիջոցի տակ քողարկված քարոզչամիջոց։
Ու հենց այդ պատճառով, որ ամերիկյան պետական ֆինանսավորմամբ քարոզչություն է վարում, տասնամյակներով արգելված է եղել դրա հաղորդումների հեռարձակումը... հենց Միացյալ Նահանգներում (2013-ին այդ օրենքը չեղարկեցին, քանի որ համացանցի դարաշրջանում անհնար էր անել այնպես, որպեսզի նույն «Ազատության» կայքերից նյութերը չհայտնվեն ամերիկյան լսարանի մոտ)։
Ի դեպ, ավելի հետաքրքիր է «Ազատություն» ռադիոկայանի պատմության սկզբնական շրջանը. այն ստեղծվել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ֆինանսավորմամբ ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում պառակտիչ քարոզչական գործողություններ իրականացնելու համար։ Լրտեսական կրքեր, առևանգումներ, սպանություններ, ամեն ինչ եղել է այդ ռադիոկայանի պատմությունում։
Թվում էր, թե ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ռադիոկայանների ցանցը՝ որպես սառը պատերազմի արգասիք, պիտի հայտնվի պատմության գերեզմանոցում, այն էլ պարզվեց, որ չէ, լիքը գործ ունեն անելու... Ու եթե 1990-ականներին հայկական խմբագրությունը բավականին չեզոք էր աշխատում, ապա 1990-ականների վերջից աստիճանաբար վերածվեց հակաՀայաստանի բարձրախոսի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Հայաստանում առաջ մղող թունամիջոցի։
Ինչևէ... Այսօր առավոտյան նայեցի, պարզվեց ֆրենդերիցս 966 հոգի դրանց էջը լայքել է։ Այս պահի դրությամբ 841-ն են մնացել, այդ թվում բազմաթիվ ընդդիմադիրներ:
Ընկերնե՛ր, հետո էլ զարմանում եք, թե ինչպես են կարողանում նիկոլներն ու ընդհանրապես Հայաստանի թշնամիներն այդպես հիմնավոր մտնել մեր հայրենակիցների ուղեղներ։ Ախր դուք էլ եք օգնում՝ ավելացնելով այդ քարոզչամիջոցի սոցիալական կապիտալը ձեր լայքելով (կամ թեկուզ՝ ջղայնիկներով), մեկնաբանություններով, կիսումներով։
Unlike, unfollow և կատարյալ իգնոր։ Սա պետք է բացատրել նաև ձեր բոլոր ծանոթներին ու բարեկամներին։