ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանը «յ*բաննի բիձա» անվանեց, կամավոր մասնակցել է բոլոր պատերազմներին. Տեսանյութ

ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանները վայրենաբար բերման ենթարկեցին խաղաղ ավտոերթի վայրից՝ ոտքով ու բռունցքներով հարվածներ տեղալով նրա գլխին ու որովայնին, ինչպես նաև վիրավորելով «յ*բաննի բիձա» արտահայտությամբ, ազատամարտիկ է, պահեստազորի ավագ լեյտենանտ ու իբրև կամավոր մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին՝ սկսած 1993 թ-ից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա պահեստազորի ավագ լեյտենանտ է, կապավոր, նրա ավանդը մեր մարտական գործողությունների կազմակերպման, կապի ապահովման գործում շատ մեծ է, վկայում են մարտական ընկերները, հիանալի մասնագետ է, կարողանում է բոլոր հարցերն անձամբ լուծել։

«Գեորգի Արիստակեսյանին ճանաչում եմ 1993 թ-ից, կամավոր սկզբունքով եկել էր Շուշի, միացավ մեր՝ ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակին, ղեկավարում էր կապի ծառայությունը։ 1993-94 թթ մարտական գործողություններին իր մասնակցության համար Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով»,-ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Գեորգի Արիստակեսյանը այնուհետև մասնակցել է նաև Ապրիլյան մարտական ակտիվ գործողություններին։ 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր ներկայացել է զինկոմիսարիատ, ներգրավվել զորահավաքային միջոցառումներին և ուղարկվել 5-րդ պաշտպանական շրջան որպես պահեստազորի սպա։

«Բայց այնտեղ նրա հմտությունները չեն կարողացել օգտագործել և որպես հասարակ զինվոր ժամկետային զինծառայողների հետ մասնակցել է ակտիվ մարտական գործողություններին մեկ ամսից ավելի։ Այնուհետև, երբ փոխարինող բերեցին իր տեղը, եկավ, միացավ մեր գումարտակին արդեն՝ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակին, և մինչև նոյեմբերի 23-ը մեզ հետ մեկտեղ 25 օրից ավելի մասնակցեց բոլոր գործողություններին, որ իրականացրել է «Կամավորական շարժումը»»,-պատմեց Արտաշես Մխիթարյանը։

Գեորգի Արիստակեսյանը բավականին համեստ, զուսպ անձնավորություն է, վստահեցրեց նա, իսկական հայրենասեր ու ամեն հնարավորությամբ միշտ փորձել է օգտակար լինել մեր հանրապետության պաշտպանության գործին։

«Ինչպե՞ս կարելի է բնութագրել, երբ 70 տարեկան տարեց մարդու հանդեպ բռնի ուժ են գործադրում, ու այդ կարմիր և սև բերետավոր ստահակները նույնիսկ տարիքը հարգել չգիտեն,  այդ վերաբերմունքը իրենց համար սովորական է»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։

Նա համոզված է, որ ոստիկաններն այդ վայրենություններն անում են պարգևավճարի համար։

«Իհարկե, ցավում եմ մեր ընկերոջ համար․ նա իմ և՛ գաղափարակից ընկերն է, և՛ մարտական ընկերն է, բայց օրվա իշխանությունների կամակատար ստահակներից ավելին սպասել հնարավոր չէ»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan