ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի
Դիտել նաև
Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը․ Վահե Դավթյան
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Թե մասնավորապես ինչն է ԱԺ պատգամավորը որակել զրպարտություն, կուսակցության հաղորդագրության մեջ նշված չէ։