Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացրած իր առաջարկները

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հինգ առաջարկներին ի պատասխան Հայաստանի ներկայացրած վեց առաջարկները։

Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Մարուքյանը նշեց այդ կետերը։

Առաջին կետում, ըստ նրա, գրված է, որ հայկական կողմը պատասխանում է Ադրբեջանի՝ փետրվարի 21-ով թվագրված և հայկական կողմին մարտի 11-ին փոխանցված նամակին։

Երկրորդ կետում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Մարուքյանը հիշեցրեց Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերից մեկի պահանջը, որ հայկական կողմը չպետք է պահանջներ ունենա իր նկատմամբ և ասաց, որ Հայաստանը չունի և չի ունեցել տարածքային պահանջներ Ադրբեջանից։ «Հայաստանի բոլոր իշխանություններն ի սկզբանե միշտ հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք»,- ասաց նա՝ հիշեցնելով 1992-ին Հայաստանի՝ ԱՊՀ-ին միանալու համաձայնագիրը, որով կազմակերպության անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը։

Երրորդ կետով, ըստ Մարուքյանի, նշվում է, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքերի և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

«Չորրորդ կետով հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։- ընթերցեց Մարուքյանը և հարցադրում արեց։- Իսկ դա ո՞րն է՝ ռազմագերիների վերադարձը, որը մինչև այսօր չի արվել, կոմունիկացիաների բացումը, որը նույնպես Ադրբեջանն է ձգձգում»։ Մարուքյանն ընդգծեց, որ այս մասով Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Հինգերորդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ Պետրոս Ղազարյանի ակնարկին, թե արդյոք դրանք նաև Մադրիդյանն սկզբունքներն են՝ Մարուքյանը արձագանքեց․ «Մադրիդյան սկզբունքներին, եթե ուզում եք, կանդրադառնանք»։ Մարուքյանի մեկնաբանությամբ՝ իր թվարկած սկզբունքներում է, որ ամրագրված են ազգերի ինքնորոշման իրավունքը և կարևոր այլ իրավունքներ ու ազատություններ։

Վեցերորդ կետում նշվում է, որ բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահներին։

«Սա այն է, ինչ Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանին՝ ի արձագանք իրենց ներկայացրած հինգ կետերի»,- ասաց Մարուքյանը։

Ադրբեջանի հինգ առաջարկները

Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր հայկական կողմին փոխանցված իր հինգ առաջարկները, որոնք են․

1․ Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչում։

2․ Միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն։

3․ Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։

4․ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

5․ Տրանսպորտային ուղիների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

CIVILNET.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan